Հայաստանում սպանված չեչենուհի Այշաթ Բայմուրադովային թունավորել են. նա Կադիրովի ազգականուհին էր. աղբյուր

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերին Երևանում սպանված 23-ամյա չեչենուհի Այշաթ Բայմուրադովան Ռամզան Կադիրովի ազգականուհին էր։ Այս մասին ասվում է «Դոժդ»-ի ռեպորտաժում, փոխանցում է The Insider-ը։

«Մարեմ» մարդու իրավունքների պաշտպանության խմբի ղեկավար Սվետլանա Անոխինայի խոսքով՝ Բայմուրադովայի տատիկը չեչեն առաջնորդի հոր՝ Ախմատ Կադիրովի զարմուհին էր։

Հաղորդվում է, որ Այշաթն ընտանիքում մանկուց բռնության էր ենթարկվում, այդ թվում՝ սեռական բռնության։ Սպանված կնոջ ընկերը պատմել է, որ նրան բռնաբարել են հայրն ու պապը։ 17 տարեկանում նա ամուսնացած էր հրաձգության հրահանգիչ Ալսոլտ Թելիևի հետ, որը մարզել է նաև Կադիրովի զինվորականներին։ Բայմուրադովան Չեչնիայում երեխա ունի։ Երիտասարդ կնոջ ամուսինը նույնպես բռնության է ենթարկել նրան՝ փորձելով ստիպել հնազանդվել։ Ընկերոջ խոսքով՝ նա կարող էր նաև թմրանյութ լցնել նրա սննդի մեջ․ այդ ընթացքում Բայմուրադովան բողոքել է հալյուցինացիաներից։

Իրավապաշտպանները «Դոժդ»-ին ասել են, որ Այշաթի փախուստը ծրագրվել է մեկ տարի։ Երբ նա ժամանել է Հայաստան, ոչ ոք նրան չէր փնտրում, միայն ամուսինը սպառնում էր սովամահ անել իրենց երեխային։ Մինչդեռ նա բաց էր սոցիալական ցանցերում՝ հրապարակելով լուսանկարներ, տեղեկություններ իր գտնվելու վայրի մասին,  նաև քննադատելով Չեչնիայի ղեկավարությանը։

Բայմուրադովայի շրջապատի խոսքով՝ Կարինա Իմինովան, որի հետ նա վերջին անգամ տեսնվել է, աղջկան գրել է սպանությունից երկու ամիս առաջ։ Նա խոստացել էր օգնել Այշաթին տեղափոխվել Եվրոպա. նա փորձել էր դիմել Գերմանիա՝ մարդասիրական վիզա ստանալու համար, սակայն նրա գործը համարվել էր անբավարար հիմնավորված։ Իմինովան Երևան է ժամանել հոկտեմբերի 14-ին, իսկ Այշաթն անհետացել է հոկտեմբերի 15-ին։

Աղջկա մարմինը հայտնաբերվել է երեք օր անց՝ Երևանի կենտրոնում գտնվող բնակարաններից մեկում: Ականատեսների վկայությամբ՝ բնակարանն «արյունով ծածկված է եղել», նաև նշաններ են եղել, որ Այշաթը փորձել է փախչել. նրան գտել են դռան մոտ՝ վեր քաշած մարզաշապիկով: Հետաքննությանը մոտ կանգնած «Դոժդ»-ի աղբյուրը պնդում է, որ Բայմուրադովային թունավորել են:

Կասկածյալների անունները պաշտոնապես չեն հրապարակվել։ Սակայն սպանության վայրի մոտ գտնվող անվտանգության տեսախցիկները նույնականացրել են Կարինա Իմինովային և չեչեն Սաիդ-Խամզատ Բայսարովին։ «Դոժդ»-ը հաղորդում է, որ Բայսարովը գործարար Ռուսլան Բայսարովի՝ «Կադիրովի դրամապանակի» եղբորորդին է։ Այշաթի ընկերը լրագրողներին ասել է, որ սպանության օրը նա սպառնալիքներով ձայնային հաղորդագրություն է ստացել մի տղամարդուց։

ՀՀ քննչական կոմիտեն և վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը չեն պատասխանել քննության ընթացքի վերաբերյալ լրագրողների հարցումներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի