Թուրքական ռազմական ավտոշարասյուները Հյուսիսային Սիրիա են մտել․ սա ներխուժման մտավախություններ է առաջացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սոցիալական ցանցերում շրջանառվող տեսանյութերն ու հաղորդումները ցույց են տալիս, որ թուրքական ռազմական շարասյուները գիշերը մտնում են Սիրիայի հյուսիս երեք հիմնական մուտքի կետերից՝ Աֆրինից, Ռաս ալ-Այնից (Սերեքանիե) և Հալեպի հյուսիսային գյուղական վայրերից: Որոշ աղբյուրներ պնդում են, որ ուղղությունը Մանբիջն է՝ ռազմավարական կարևոր քաղաք, որը երկար ժամանակ վիճարկվում է Թուրքիայի կողմից աջակցվող ուժերի և ԱՄՆ-ի կողմից աջակցվող Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (SDF) միջև, գրում է Greek City Times-ը։

Այս զարգացումները տեղի են ունենում Ահմեդ ալ-Շարաայի (նախկինում հայտնի որպես Աբու Մոհամմադ ալ-Ջոլանի) գլխավորած Սիրիայի անցումային կառավարությանը SDF-ի ինտեգրման շուրջ լարվածության սրման ֆոնին։ Թուրք պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ YPG-ի ավագ ղեկավարներին, որոնց Անկարան համարում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապված, չեն ընդունի որևէ կառավարական պաշտոնում և պահանջում են ոչ սիրիացի մարտիկներին հեռացնել SDF-ի շարքերից։

SDF-ի ներկայացուցիչները շարասյուների շարժը բնութագրել են որպես հոգեբանական ճնշման համար նախատեսված ռոտացիա, միաժամանակ, հայտարարելով իրենց դիրքերի ուժեղացման մասին այնպիսի տարածքներում, ինչպիսիք են Ռաքքան, Թաբքան, Դեյր Հաֆիրը և Մանբիջը: Այս շարժումների հետ անմիջականորեն կապված բախումների մասին դեռևս չի հաղորդվել, հիմնական շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ ԱՄՆ-ը և Սիրիայի անցումային կառավարությունը, լռում են։

Ըստ լրատվամիջոցի՝ իրավիճակն ընդգծում է Ասադի պաշտոնանկությունից հետո Սիրիայում շարունակվող լարվածությունը, որտեղ Թուրքիան պահպանում է զգալի ազդեցություն և ձգտում է սահմանափակել քրդական ինքնավարությունը իր սահմանի երկայնքով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի