Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: Նախագահ Խաչատուրյանը, շնորհավորելով դեսպան Բաումանին նշանակման կապակցությամբ, ընդգծել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները: «Հայաստանի և Շվեյցարիայի հարաբերությունները բարեկամական են և առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար։ Մենք միշտ զգացել ենք Շվեյցարիայի …

