Ո՞վ է վերացրել իրեղեն ապացույցները՝ քննիչներն ու դատախազները, որոնք չեն պատժվել․ Օհանջանյանի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում», կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
05.10.2026 | 15:55
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին
05.10.2026 | 15:46
Ծաղկաձորում ավարտվել է դպրոցականների ԱԱ-ի Եվրոպական մայրցամաքային փուլը
05.10.2026 | 15:39
Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին
05.10.2026 | 15:28
ԵԽԽՎ-ն անարդար է գտնվել արտաքին ճնշումների մասով ՌԴ-ին առանձնացնելով. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 15:19
«Ալիևն իսլամի թշնամին է»․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
05.10.2026 | 15:10
Միրզոյան-Արաղչի հանդիպում Թեհրանում // Փաշինյանի հեռացումը՝ նորաստեղծ «Սկզբունք» շարժման նպատակ․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 15:02
Հայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
05.10.2026 | 14:54
Չկա մեկ դրամ, որն ապօրինի է. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:52
Ֆրանսիայում մինչև 500 դպրոց փակ կլինի՝ աշակերտների բողոքի ակցիաների ֆոնին
Բոլորը

«150 էջանոց ապացույցը ի՞նչ եղավ։ Ես խոսքս ուղղում եմ տիկին Վարդապետյանին ու Նիկոլ Փաշինյանին՝ ու՞ր մնացին ձեր խոստումները»,- ասուլիսում այսօր այսպիսի հարց բարձրացրեց 2007 թվականի օգոստոսի 30-ին Կարճաղբյուրի զորամասերից մեկում խաղաղ պայմաններում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը։

«Գիտենք, որ սուտասան եք, բայց էդ աստիճանի՞։ Տիկին Վարդապետյանն ԱԺ-ում հայտարարեց, որ ի սկզբանե վերացվել են Տիգրան Օհանջանյանի գործով իրեղեն ապացույցները։ Ո՞վ է վերացրել, տուժողի իրավահաջո՞րդը։ Վերացրել են քննիչները, դատախազները, որոնք մինչև առ այսօր չեն պատժվել։ Եթե նախկինների ժամանակ են սպանել իմ երեխուն, իրենք նախկիններին թող մեղադրանք առաջադրեն»,- ասաց Տիգրան Օհանջանյանի իրավահաջորդ Գոհար Սարգսյանը՝ եզրակացնելով, որ զինվորի մահը «գործող իշխանության համար կոպեկի նշանակություն չունի»։

Հիշեցնենք, որ պաշտոնական վարկածի համաձայն՝ Տիգրան Օհանջանյանը զորամասի կապի հանգույցի մոտ հպվելով ռադիոռելային կայանը պահող ձգալարին՝ էլեկտրահարվել է և տեղում մահացել: Զինծառայողի ծնողները պնդում են՝ դատաբժիշկները չեն արձանագրել իրենց որդու մարմնի վրա եղած վնասվածքները, որոնք, ըստ նրանց, վկայում են ծեծի մասին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան