Իմ տղային սպանել են, քանի որ տեսել է՝ ինչպես են բանակը թալանում․ Վալերիկ Մուրադյանի մայր

Լուրեր

12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
Բոլորը

«Իմ տղային սպանել են, որովհետև ինքը տեսել է՝ ինչպես են թալանում բանակը, վառելանյութ են գողանում բանակից՝ իր զորամասից»,- այս մասին ասուլիսում ասաց ծառայության անցնելուց ամիսներ անց սպանված Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը։

«Տեսել է, վերացրել են, որ չբարձրաձայնի։ Տարիներ շարունակ բողոքում եմ, որ իմ տղան ինքնասպան չի եղել, ինքնասպանության հոդված են դրել՝ ինքնասպանության հասցնել, բայց երբ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվեց վեց իրավաբանից բաղկացած խումբ՝ ներկայիս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ղեկավարությամբ, բոլորը միաձայն համոզվեցին, որ քրեական գործերը պաշտոնական վարկածներին չեն համապատասխանում։ Աննա Վարդապետյանը վարչապետին ներկայացրեց, որ մայրերը ճիշտ են՝ սպանություններ են, և պետք է գործերը վերաորակում ստանան և հոդվածները փոխվեն։ Մենք դիմում ենք գրում Աննա Վարդապետյանին, որ մեզ ընդունի, բայց նա մեզ ուղարկում է զինվորական դատախազություն ու չի ընդունում մեզ։ Զինվորական դատախազությունն էլ ասում է, որ ես ձեր գործերով անելիք չունեմ»,- նշեց Մուրադյանը։

Սպանված զինծառայողի մայրը հարց է բարձրացնում՝ որքա՞ն պայքարեն։

«Այսօր մարդու իրավունքների պաշտպանության օրն է։ Ես ուզում եմ ասել, որ Հայաստանում մարդու իրավունքները ոտնահարված են ամենավերջին ձևով։ Պետությունը նույնիսկ Եվրոպական դատարանի վճիռները չի կատարում»,- ընդգծեց Նանա Մուրադյանը։

Նշենք, որ 2022-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Նանա Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել՝ շեշտելով, որ խախտվել է զինծառայող Վալերիկ Մուրադյանի կյանքի իրավունքը: Դատարանը, հիմք ընդունելով մի շարք փաստական հանգամանքներ, արձանագրել է, որ Մուրադյանը զինծառայության ընթացքում գտնվել է պետության վերահսկողության տակ, որը չի պաշտպանել զինծառայողի կյանքի իրավունքը։

Ստրասբուրգյան դատարանը Հայաստանին պարտավորեցրել է մահացած զինծառայողի մորը՝ Նանա Մուրադյանին, վճարել 20 հազար եվրո փոխհատուցում: ՄԻԵԴ-ը չի ընդունել Կառավարության փաստարկները՝ արձանագրելով, որ «դիմումատուն պահպանել է իր զոհի կարգավիճակը»:

Հիշեցնենք՝ զինծառայող Մուրադյանը սպանվել էր ծառայության անցնելուց ամիսներ անց՝ 2010 թ. մարտի 15-ին։ Ժամը 12:35-ի սահմաններում, նրա դին հայտնաբերվել էր Արցախի N զորամասի շինություններից մեկի հետնամասում՝ պտտաձողից կախված վիճակում։ Քրեական գործը հարուցվել էր ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ և որպես ինքնասպանության պաշտոնական պատճառ նշվել էր Վալերիկ Մուրադյանի 3000 դրամ պարտքը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան