Գերմանիայում սկսվել է ՌԴ ենթադրյալ լրտեսների դատավարությունը. նրանց թվում ՀՀ քաղաքացի կա

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 9-ին Մայնի Ֆրանկֆուրտի Բարձրագույն շրջանային դատարանում սկսվել է երեք անձանց գործով դատավարությունը, որոնք, ըստ մեղադրողների, ներգրավված են եղել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ: Նրանք մեղադրվում են ՌԴ հատուկ ծառայության հետ «առանձնապես լուրջ» ներգրավվածության մեջ: Ենթադրյալ գործակալները, հավանաբար, անձի սպանության դավադրություն են կազմակերպել, հայտարարել է Դաշնային դատախազության մամուլի խոսնակը: Մեղադրյալներ Վարդգես Ի-ն, Ռոբերտ Ա.-ն և Արման Ս.-ն, համապատասխանաբար, Հայաստանի, Ուկրաինայի և Ռուսաստանի քաղաքացիներ են, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Երեքն էլ հունիսի 19-ին ձերբակալվել են Հեսսեն նահանգի քրեական հետաքննության գրասենյակի աշխատակիցների կողմից: Մեկ օր անց նրանց կալանքի օրդեր է տրվել:

Գերմանիայի գլխավոր դատախազի գրասենյակի հայտարարության համաձայն՝ մեղադրյալները Գերմանիա են ժամանել օտարերկրյա հետախուզական ծառայության հրահանգով՝ «այստեղ գտնվող ուկրաինացի անձի մասին տեղեկություններ հավաքելու» համար: Ձերբակալության օրը նրանք հսկել են Մայնի Ֆրանկֆուրտում գտնվող մի սրճարան, ուր պետք է ժամաներ այդ անձը:

Մեղադրանքի կողմի պնդմամբ՝ 43-ամյա Վարդգես Ի.-ն 2024 թվականի մայիսին ռուսական հատուկ ծառայության  կողմից հանձնարարություն է ստացել լրտեսել Գերմանիայում բնակվող «ուկրաինացի մի տղամարդու»։ Ռուսական ռազմական ագրեսիայի սկսվելուց հետո այդ տղամարդը կռվել է Ուկրաինայի զինված ուժերում։ Ռուսաստանը, նրան մեղադրելով «ռազմական հանցագործությունների», այդ թվում՝ գերեվարված ռուս զինվորների մահապատժին ենթադրյալ մասնակցության համար, «առաջադրանքը» հանձնարարել է Հայաստանի քաղաքացու։ Դատարանի փաստաթղթերի համաձայն՝ այս առաջադրանքը կատարելու համար մեղադրյալը հավաքագրել է երկու հանցակցի։

2024 թվականի հունիսին ուկրաինացի տղամարդուն կեղծ պատրվակներով հրավիրել են Ֆրանկֆուրտում գտնվող սրճարան, որտեղ մեղադրյալները պետք է ստանային նրա մասին «ավելի մանրամասն տեղեկություններ»։ Սակայն նախկին զինվորականը նախապես կապ է հաստատել գերմանական ոստիկանության հետ և, ըստ մեղադրանքի, գործողությունը խափանվել է։ Տղամարդը, որին հետևել են, նույնպես հետաքննության տակ է Գերմանիայում։

Դատարանում ներկայացված տեղեկատվության համաձայն, այս լրտեսությունը, հավանաբար, նախատեսված էր որպես Գերմանիայում ռուսական հետախուզական ծառայությունների հետագա գործողությունների, այդ թվում՝ սպանության նախապատրաստություն:

Ըստ dpa գործակալության՝ Վարդգես Ի.-ի փաստաբանները դատարանում հնշել են, որ մեղադրանքի կողմի ապացույցները թերի են, և հնարավոր այլընտրանքային տարբերակները չեն ուսումնասիրվել: Ենթադրյալ կազմակերպչի կապը ռուսական հատուկ ծառայության հետ նույնպես անհասկանալի է, և այդ երեկոյան նրա գործողությունները «չեն համապատասխանում հատուկ ծառայությունների մասնագիտական ​​գործունեությանը», հայտարարել է փաստաբաններից մեկը։

Ուկրաինայի քաղաքացի Ռոբերտ Ա.-ի փաստաբանը նույնպես հերքել է մեղադրանքները: Նա ընդգծել է՝ վիրավորական է համարում ​​մեղադրանքը, որ նա աշխատել է «ագրեսոր Ռուսաստանի» համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի