Սիզրանի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Սիզրանի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է նավթի վերամշակումը դեկտեմբերի 5-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից հարձակման ենթարկվելուց հետո։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու արդյունաբերական աղբյուրների, գրում է Meduza-ն։

Աղբյուրների խոսքով՝ անօդաչուները վնասել են CDU-6 հում նավթի մշակման սարքավորումը, որն օգոստոսին արդեն հարձակման էր ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից, որից հետո դրա վերանորոգումը տևել է երկու շաբաթ։

Աղբյուրներից մեկի խոսքով՝ նոր վերանորոգումը կարող է տևել մեկ ամիս։

«Ռոսնեֆտ»-ը, որը գործարանի սեփականատերն է, չի արձագանքել մեկնաբանության հարցմանը։

Սիզրանի քաղաքապետ Սերգեյ Վոլոդչենկովն ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման մասին հայտնել էր դեկտեմբերի լույս 5-ի գիշերը։ Նա չէր մանրամասնել հարվածի հետևանքները։ Astra-ն և ուկրաինական Exilenova+-ը պնդում են, որ գործարանին հարված է հասցվել։ Ուկրաինայի ԶՈՒ  Գլխավոր շտաբը հաստատել էր, որ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սիզրանի նավթավերամշակման գործարանի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի