Մխիթարյան․ Կարծում եմ՝ այդ դրվագում 11-մետրանոց չկար

Լուրեր

31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
Բոլորը

Իտալական «Ինտերի» կիսապաշտպանը Հենրիխ Մխիթարյանը խոսել է Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրում անգլիական «Լիվերպուլից» կրած տնային պարտության (0։1) ու խաղի վերջնամասում նշանակված 11-մետրանոցի մասին (տեսանյութ):

«Կարող էինք ավելի լավ խաղալ ու ստեղծել ավելի շատ գոլային պահեր։ Կարող էինք ինչպես հաղթել, այնպես էլ պարտվել։ Այս խաղը պետք է ավարտվեր 0։0 հաշվով, չգիտեմ, թե որտեղից գտան այդ 11-մետրանոցը։ Կարծում եմ՝ այդ դրվագում 11-մետրանոց չկար։ Եթե ամեն նման հպման համար մրցավարը սուլի, ո՞ւր կգնա ֆուտբոլը։ Ամեն դեպքում, այլևս ոչինչ փոխել հնարավոր չէ, պետք նայել առաջ, փորձել խաղալ ավելի լավ ու հաղթել մնացած 2 խաղում։

Առանց Սալահի էլ «Լիվերպուլը» լավ էր խաղում։ Սալահը խաղալու էր, թե՝ ոչ, մեզ համար դա ոչինչ չէր փոխում։ Պատրաստվել էինք խաղին այնպես, ինչպես միշտ ենք պատրաստվում։ Դա նրանց խնդիրն է, իսկ մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա»,- Okko Sport-ի եթերում ասել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից վերականգնվելուց հետո առաջին անգամ էր ընդգրկվել «Ինտերի» մեկնարկային կազմում և փոխարինվել էր 83-րդ րոպեին։ 57-րդ րոպեին 36-ամյա կիսապաշտպանը ստացել էր դեղին քարտ։