«Ականատես» դիտորդական առաքելությունը տեղեկանք է ներկայացրել Վաղարշապատի ավագանու ընտրությունների քվեարկության վերաբերյալ։ Առաքելության 10 դիտորդներն աշխատել են շրջիկ ձևաչափով՝ այցելելով համայնքի բոլոր 47 ընտրատեղամասերը, ինչպես նաև հետևել թիվ 14 ԸԸՀ-ի աշխատանքներին։ Դիտարկվել են նաև կուսակցական շտաբները, գրասենյակները և ընտրատեղամասերին հարող տարածքները։ Տեղեկանքը՝ ստորև․ ««Ականատես» դիտորդական առաքելությունը հետևել է Վաղարշապատի ավագանու ընտրությունների քվեարկության գործընթացին՝ առավոտյան 08։00-ից մինչև …

