ՔՆՆԱՐԿՈՒՄ. Կբացվի՞ ՀՀ-Ադրբեջան սահմանը. բանակցվում է Բաքվից նավթի գնումը. ի՞նչ նոր զարգացում սպասել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
Բոլորը

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատում է՝ օրերս Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի ներկրման հարցը, և համագործակցության հնարավորություններ կան։ Ադրբեջանական վառելիք գնելու հետագա գործընթացը, ասում է փոխվարչապետը, արտահանողների և ներկրողների տիրույթում է՝ այսինքն, մասնավոր ընկերություններ։ Իսկ հնարավոր գործարքների պայմանները կբխեն շուկայից։

Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն է Դոհայում Արմեն Գրիգորյանի հետ պանելային քննարկմանը հայտնել այս լուրը։ Երկրների անվտանգային քաղաքականության համար պատասխանատու այս պաշտոնյաները վառելիքի հնարավոր գործարքը ներկայացնում էին իբրև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման պրոցեսի մաս։ Շաբաթներ առաջ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի ՀՀ ներկրումների արգելքը, ինչի արդյունքում ղազախական և ռուսական ցորեն է ներկրվել Հայաստան։ Ինչի՞ մասին է Ադրբեջանից էներգակիրների հնարավոր գնման շուրջ պրոցեսը, ռիսկե՞ր, թե՞ դիվերսիֆիկացման հնարավորություններ են առկա։

Factor TV-ում հրավիրել ենք քննարկում, որին մասնակցում են Սամվել Մելիքսեթյանը՝ Հայկական խորհրդի փորձագետ, քաղաքագետ, Արմեն Պետրոսյանը՝ տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ, Դիաննա Կարապետյանը՝ Ադրբեջանի հարցերով վերլուծաբան, Սոս Խաչիկյանը՝ տնտեսագետ, Գեորգի Միրզաբեկյանը՝ արևելագետ, տարածաշրջային հարցերի հետազոտող։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան