Առողջության «գինը»․ որքան են պահելու ձեր աշխատավարձից. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2026-ի սկզբից ձեր աշխատավարձի մի մասը կուղղվի առողջության համապարփակ ապահովագրությանը։ 

Որքան է պահվելու աշխատավարձից

Եթե ձեր «կեղտոտ» աշխատավարձը 200 001 հազարից մինչև 500 հազար դրամ է, ապա ձեր առողջության ապահովագրավճարը կազմելու է 10 800 դրամ, որից 6000 դրամը վճարելու է պետությունը։ 

4500 դրամը Զինապահի դրոշմանիշային գումարն է, որն այս տարվանից նվազել է 1000 դրամով։ Սա նույնպես ամբողջությամբ կուղղվի առողջության ապահովագրությանը։  

Մնում է ընդամենը 300 դրամ, որն էլ գանձվելու է ձեր աշխատավարձից և վճարվելու է առողջության ապահովագրությանը։ 

Երբ ուժի մեջ կմտնի որոշումը և երբվանից կգործի նոր համակարգը

Փաթեթն ընդունելուց հետո այն ուժի մեջ կմտնի դեկտեմբերին, ստորագրման հաջորդ օրվանից, բայց կակտիվանա հունվարի 1-ից։ 

Ապահովագրավճար վճարողների համար առաջին հաշվարկային ամիս կդիտարկվի  նոյեմբերը, քանի որ դեկտեմբերն աշխատավարձերի և պարգևավճարների հավելյալ հաշվարկների առումով շեղող ամիս է: Վճարման ամսաթիվը կլինի մինչև հունվարի 20-ը:

Ում վրա է տարածվում առողջության համապարփակ ապահովագրության փաթեթը

Հունվարի 1-ից գրանցված աշխատող շահառուների այս խմբին կմիանան նաև մինչև 18 տարեկան երեխաները, 65 տարին լրացած քաղաքացիները։ Նրանց համար վճարումը կատարվելու է ինչպես պետական բյուջեից, այնպես էլ համակարգին միանալու համար նախատեսված քաղաքացիների ապահովագրավճարներից: 

Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ 2028-ից առողջապահական փաթեթի գինը կբարձրանա՝ ամսական 10 800 դրամի փոխարեն քաղաքացիները 13 700 դրամ կվճարեն։ Նախարարության հաշվարկներով՝ մինչև 2029 թվականը բնակչության 85 տոկոսը պետք է ապահովագրական փաթեթ ունենա:

Դեկտեմբերի 16-ին օրենսդրական փաթեթը կքննարկվի Կառավարության նախաձեռնությամբ գումարվելիք Ազգային ժողովի արտահերթ նիստում:

Անի Թամրազյան