ՌԴ-ն հարվածելու է մեզ, ուզում է իր մասը դառնանք․ հոգեխանգարմունք է ասել՝ եթե չջղայնացնենք, չի վնասի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայկական խորհրդի նախագահ, քաղաքագետ Արեգ Քոչինյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, էներգետիկ և կոմունիկացիոն ենթակառուցվածքների վերագործարկման հնարավորություններին և Ռուսաստանի Դաշնության դերակատարմանը տարածաշրջանում։
Անդրադառնալով Ադրբեջանից Հայաստան վառելիք կամ գազ ներկրելու հնարավորությանը՝ Քոչինյանը նշել է, որ տեխնիկապես դա իրագործելի է, հատկապես Վրաստանի տարածքով։ Նա հիշեցրել է նաև խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների մասին։
«Նախկինում գազամուղը Հայաստան եկել է հենց Ադրբեջանի տարածքով՝ Ղազախ-Իջևան հատվածով։ Այնտեղ ներկայումս մեր մոտ եկող գազամուղը բավականին մոտ է սահմանին․․․ Մենք խնդիր ունենք մեր մոտից մինչև սահման հասնելու, որը կարծեմ փոքր է լինելու, և պետք է այդ 30 կմ կառուցել, 60 կմ վերանորոգել»,- մանրամասնել է քաղաքագետը։
Ըստ Քոչինյանի՝ Ադրբեջանի կողմից ենթակառուցվածքների, այդ թվում՝ երկաթուղու գործարկման թեման շահարկելը նպատակ ունի մեծացնել ճնշումը Հայաստանի վրա և հասնել նրան, որ ճանապարհները բացվեն Բաքվի պայմաններով։ Նա նկատել է, որ Ադրբեջանը փորձում է խուսափել Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների թանկ սակագներից և այլընտրանք է փնտրում։
«Եթե հայտարարում են, որ ուզում են հետազոտել [ենթակառուցվածքները], ուրեմն դրանց ուսումնասիրության պատասխանը արդեն ունեն»,- նշել է նա՝ հավելելով, որ այս գործընթացը կարող է «միջանցքային» տրամաբանությունից տեղափոխվել զուտ լոգիստիկ դաշտ, եթե Հայաստանը ճիշտ դիրքավորվի։
Արեգ Քոչինյանը խոսելով ռեգիոնում ռուսական ազդեցության մասին՝ հատուկ ընդգծել է Ռուսաստանի բացասական դերակատարումը՝ նշելով, որ Մոսկվայի նպատակն է Հայաստանին պահել իր ազդեցության գոտում կամ կլանել «Միութենական պետության» մեջ՝ այդ թվում շահարկելով հարևանների հետ կոնֆլիկտի գոյությունը․
«Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական հեռանկարում ամենամեծ սպառնալիքը հենց Ռուսաստանի Դաշնությունն է։ Սա առաջին պնդումն է։ Երկրորդը՝ Ռուսաստանը չի ունեցել Մոլդովայում այնքան կարողություն, ինչքան որ ունի Հայաստանում»,- հայտարարել է քաղաքագետը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը տարիներ շարունակ զինել է Ադրբեջանին հարձակողական զենքով, որպեսզի պահպանի հակամարտությունը և իր՝ որպես միջնորդի դերը։
«Ռուսաստանը կոնֆլիկտի կողմերից Ադրբեջանին զենք էր վաճառում՝ հարձակողական բնույթի։ Իսկ մեզ վաճառում էր պաշտպանական զենք… Մեր կախվածությունները Ռուսաստանից նվազեցնելու ճանապարհը մեկն է՝ այլընտրանքային կապուղիների ստեղծումը»,- ասել է նա։
Քաղաքագետը մտահոգություն է հայտնել Հայաստանում տիրող հանրային տրամադրությունների կապակցությամբ։ Նա նկատել է, որ երիտասարդությունը և հասարակության լայն շերտեր խուսափում են քաղաքականությունից՝ այն համարելով «կեղտոտ գործ»։
«Հայաստանում քաղաքական կամ կուսակցական լինելը դարձել է հայհոյանքի նման մի բան… Մարդիկ խուսափում են, որովհետև դա կեղտոտ է, որովհետև դա վատ է»,- նշել է Քոչինյանը։
Ըստ նրա՝ այս ապատիան և քաղաքականությունից օտարումը վտանգավոր են, քանի որ դաշտը թողնվում է «ամենավատերին»։ Քոչինյանը զգուշացրել է, որ եթե հասարակությունը չվերականգնի իր քաղաքական ակտիվությունը և չգիտակցի պետականության կարևորությունը, Հայաստանը կարող է կորցնել սուբյեկտայնությունը։
«Եթե մենք չգիտակցենք, որ պետություն ենք, մեզ կվերաբերվեն որպես անուղղակի աբորիգենների, որոնց հնարավոր է հավերժ կռվացնել և հավերժ կառավարել»,- եզրափակել է Արեգ Քոչինյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան