ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Օրեր առաջ ուժի մեջ է մտել Եվրոպական միության որոշումը՝ Հայաստանի նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու վերաբերյալ, ինչը հնարավորություն է տալիս հայկական արտահանման գերակշիռ մասը Եվրամիության շուկա հասցնել արտոնյալ պայմաններով և առանց մաքսատուրքերի։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվրոպական միության կողմից ընդունված ինքնավար առևտրային միջոցի մասին որոշումը, որը Հայաստանի Հանրապետության համար է ընդունվել, հնարավորություն է ստեղծել, որպեսզի մի շարք ապրանքատեսակներ՝ ըստ էության մեր արտահանման մոտավորապես 85-90 տոկոսը, Եվրոպական միություն արտահանվեն արտոնյալ ռեժիմով և առանց մաքսատուրքերի»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը հատուկ ընդգծեց այս որոշման կարևորությունը՝ նշելով, որ նման արտոնյալ ռեժիմներ ԵՄ-ն սովորաբար տրամադրում է բացառիկ դեպքերում։

«Նման որոշումներ կայացվում են սովորաբար կամ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ ունեցող, կամ Ասոցացման համաձայնագիր ունեցող երկրների համար: Այնպես որ, սա շատ կոնկրետ ուղղություն է»,- ասաց նա։

Գործադիրի ղեկավարի խոսքով՝ Էկոնոմիկայի և Արտաքին գործերի ու միջազգային առևտրի նախարարությունների գլխավոր խնդիրներից մեկը պետք է լինի հայ գործարարներին անհրաժեշտ տեղեկատվության, գիտելիքների և խորհրդատվության տրամադրումը, որպեսզի նրանք կարողանան լիարժեք օգտվել եվրոպական շուկայի ընձեռած նոր հնարավորություններից և ակտիվորեն մտնել այդ գործընթացի մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում։