Մինչև 2027 թվի ավարտը ատոմակայանի հետ կապված որոշում պետք է կայացնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
Բոլորը

Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման որոշմանն ու էլեկտրաէներգիայի աճող պահանջարկին՝ նշելով, որ երկիրը ավելցուկային էներգիա ունեցող պետությունից վերածվել է էներգիայի դեֆիցիտ ունեցող պետության։

Վարչապետի պարզաբանմամբ՝ շուրջ մեկ տարի չորս ամիս առաջ Հայաստանն ուներ էլեկտրաէներգիայի ավելցուկ։ Սակայն հաստատված ներդրումային ծրագրերը և արհեստական բանականության գործարանների ստեղծումն ու զարգացումն ամբողջությամբ սպառել են առկա ավելցուկը։

«Խնդիրն այն է, որ արդեն հաստատված ներդրումային ծրագրերը այն ծավալի են, որ Հայաստանի Հանրապետությունը արդեն ունի էլեկտրաէներգիայի դեֆիցիտ, այսինքն՝ մեր ամբողջ ավելցուկը այդ ներդրումային ծրագրերը արդեն ամբողջությամբ սպառում են»,-ասաց Փաշինյանը։

Նա հավելեց, որ արհեստական բանականության գործարանների ներկայացուցիչներն արդեն գրավոր դիմում են էներգիայի մատակարարման հարցերով, ինչը լրացուցիչ մարտահրավերներ է ստեղծում։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե նախկինում դիտարկվում էր միայն մոդուլային ատոմակայանի կառուցման տարբերակը, որոնց հզորությունը լինում է մինչև 300 կամ 600 մեգավատ, հիմա իրավիճակի փոփոխության պատճառով դա կարող է չհերիքել առաջիկա 10 տարիների համար․ «Չի բացառվում, որ 1000 մեգավատանոց ատոմային կայանը ամենատրամաբանական լուծումը լինի, չի բացառվում, բայց չեմ կարող հիմա ասել, որովհետև հիմա փորձագիտական քննարկման տիրույթում է հարցը»։

Վարչապետն ընդգծել է, որ ատոմակայանի հետ կապված վերջնական որոշումը պետք է կայացվի մինչև 2027 թվականի ավարտը, սակայն որքան շուտ կայացվի, այնքան լավ, քանի որ կառուցման գործընթացը տևական ժամանակ է պահանջում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան