50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին

Լուրեր

05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դատախազության միջնորդության արդյունքում Սիսիանի «Հիդրոշինարարների» 10 հազար քմ մակերեսով զբոսայգու նկատմամբ ֆիզիկական անձի վարձակալության իրավունքը դադարեցվել է։ 2003 թվականին 50 տարով վարձակալության հանձնված այգին, որը նախատեսված էր բարեկարգման և կանաչապատման համար, հայտնվել էր անբարեկարգ վիճակում։

Դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․

«Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Հիդրոշինարարների» զբոսայգու՝ 10000 քմ մակերեսով տարածքը ֆիզիկական անձին տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերի իրավաչափությունը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Հիդրոշինարարների» զբոսայգու ամբողջ տարածքը՝ 10000 քմ մակերեսով, 2003 թվականի սեպտեմբերի 16-ին, վարձակալության իրավունքով՝ բարեկարգման ու կանաչապատման պայմանով, 50 տարի ժամկետով հատկացվել է ֆիզիկական անձի, սակայն, արդյունքում՝ այգին հայտնվել է անբարեկարգ վիճակում:

Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ Սիսիան համայնքի և վարձակալողի միջև 2003 թվականի սեպտեմբերի 16-ին կնքված վարձակալության իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրի հիման վրա՝ Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի սեպտեմբերի 30-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է 10000 քմ մակերեսով զբոսայգու նկատմամբ ֆիզիկական անձի վարձակալության իրավունքը. 30 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Սիսիան համայնքին»: