Իսկ մեր հեռարձակած համերգների բոլո՞ր օրերին է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ 44-օրյա պատերազմի տարելիցին պաշտոնական ուղերձների բացակայությանը, Հանրային հեռուստատեսությամբ համերգների հեռարձակման շուրջ դժգոհություններին և պետական տոնացույցի տրամաբանությանը։

Խոսելով 44-օրյա պատերազմին անդրադառնալու մասին՝ վարչապետը նշեց, որ արդեն հինգ տարի անընդհատ խոսել է այդ թեմայով՝ Ազգային ժողովի ելույթներում և քննիչ հանձնաժողովում, և այլևս չկա որևէ նրբություն, որի մասին չի խոսվել։

«Ես նոր բան չունեմ ասելու 44-օրյա պատերազմի մասին․ երբ որ նոր բան ունենամ ասելու, կասեմ այդ ասելիքը»,- հայտարարեց նա։

Անդրադառնալով հիշատակի օրերի սահմանմանը՝ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ Հայրենիքի համար զոհվածների հիշատակի հատուկ օր է սահմանվել, որպեսզի տարբերակված վերաբերմունք չլինի տարբեր պատերազմներում զոհվածների միջև։ Նա ընդգծեց, որ սեպտեմբերի 13-ի կամ Ապրիլյան պատերազմի հետ կապված ևս հատուկ ուղերձներ չեն եղել, ինչը երբեմն դժգոհություն է առաջացրել զոհվածների հարազատների շրջանում։

Մեկնաբանելով սեպտեմբերի 27-ին համերգների հեռարձակման շուրջ հանրային արձագանքը՝ վարչապետը նշեց, որ այդտեղ առկա է անպատեհություն, սակայն հավելել է, որ Հայաստանի պատմությունը լի է ողբերգական էջերով։

«Պրոբլեմն այն է, որ մեր պատմությունը շատ ողբերգական օրեր ունի, և կարող է պարզվել, որ մեր բոլոր շաբաթ-կիրակիները, և ընդհանրապես, եթե մենք մեր պատմությանն առերեսվենք, 365 օրերը մեծ ողբերգություններով նշանավորված են»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ հենց այդ պատճառով սահմանվել են պետական տոներն ու հիշատակի օրերը, որոնք պետք է ծառայեն որպես ուղեցույց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան