Բահրեյն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Էստոնիայի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Ջոնաթան Վսևիովի հետ քննարկել է մի շարք հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասում հաստատված խաղաղության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։ «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–Էստոնիա երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության ընթացքը և ապագա …

