Առողջապահական ծախսերի համար տներ և կենդանիներ են վաճառվում. ծրագիրն աղքատության հաղթահարմանն է միտված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Կենսաթոշակ ստացող 378,000 քաղաքացի օգտվում է հետվճարի համակարգից։ Դա բոլոր ստացողների 57%-ն է 660,000-ից»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով է արդյունավետ հետվճարի մեխանիզմը։

Թորոսյանի խոսքով՝ հետվճարի համակարգի ներդրումը պատահական չէ և ունի երկու նպատակ.

«Առաջին նպատակը մեր քաղաքացիներին թույլ տալ ավելի ստանալ իրենց կենսաթոշակները և նպաստները, բայց նաև կա երկրորդ նպատակը. տնտեսության ստվերից դուրս գալը, որով պետք է նաև հավելյալ հարկեր հավաքագրվեն, որպեսզի կարողանանք նաև բարձրացնել թե՛ կենսաթոշակները, նպաստները և թե՛ մնացած բոլոր պետական ծախսերը։ Այսինքն՝ Դուք ստանում եք Ձեր ավել հետվճարը և նաև դրանով գեներացնում եք հավելյալ հարկեր, որով, ըստ էության, այդ հետվճարը տրվում է։ Ուղիղ բարձրացումներ եղել են կենսաթոշակների մինչ օրս, բայց մենք կարծում ենք, որ այս նորարարական լուծումները, որոնք կիրառվում են արդեն նաև ուրիշ գործիքներով, ոչ միայն կենսաթոշակների, այլև ընդհանրապես մեր քաղաքացիներին հավելյալ եկամուտներ ապահովելու հարցում շատ էֆեկտիվ են»,- նշեց նա։

Անդրադառնալով առողջության համընդհանուր ապահովագրությանը, Թորոսյանն ընդգծեց.

«Քանի որ մեր 65 տարեկանից բարձր ավագ սերնդի ներկայացուցիչները իրենց շատ ծախսեր իրականացնում են առողջապահության վրա, մենք որոշել ենք այդ հարցը հոգալ, մենք որոշել ենք այդ ծախսը վերցնել մեր վրա: Եվ քանի որ առողջության ապահովագրության ամսական վճարը 10,800 դրամ է՝ 200,000-ից բարձր ստացող քաղաքացիների համար, այն մյուս բոլոր քաղաքացիների համար պետական բյուջեից է փոխանցվում։ Կարելի է ասել, որ մենք մեր բոլոր կենսաթոշակառուների կենսաթոշակը բարձրացրել ենք 10,800 դրամով, բայց որը չենք տալիս իրենց ուղիղ, այլ տալիս ենք առողջության ապահովագրության հիմնադրամին, որ երբ կծագի խնդիր, այն՝ լուծվի: Իսկ խնդիրը երբեք չի լինելու 10,000 դրամի: Այդ ծախսերը կարող են լինել հարյուր հազարավոր դրամների, որովհետև հարյուր հազար դրամից էժան բժշկական միջամտություն պարզապես չկա, ընդհուպ՝ միլիոնավոր դրամների: Եվ ես կարծում եմ, որ սա մեր ավագ սերնդի ներկայացուցիչների համար ամենաամենաէական բարելավումներից է 2026 թվականի՝ հաշվի առնելով նաև մնացած բարելավումները»։

Մանրամասները՝ տեսանյութում։