Շվեյցարիան կոչ է արել Երևանին ու Բաքվին՝ շարունակել կայուն խաղաղություն ապահովելուն ուղղված քայլերը

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Շվեյցարիան կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին՝ շարունակել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև խաղաղություն ապահովելու ջանքերը։ Այս մասին ադրբեջանական Report-ին հայտնել են Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունից։

Գերատեսչությունը նաև ընդգծել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդների գագաթնաժողովի կարևորությունը՝ հարավկովկասյան երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում։

«Շվեյցարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում վերջին նշանակալի դրական զարգացումները, այդ թվում՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված համատեղ հռչակագիրը։ Շվեյցարիան կոչ է անում երկու կողմերին էլ լիովին իրականացնել համաձայնեցված միջոցառումները և շարունակել իրենց ջանքերը՝ հասնելու տևական խաղաղության, որը կօգտակար լինի իրենց ժողովուրդների և ամբողջ տարածաշրջանի համար»,- նշել է Շվեյցարիայի ԱԳՆ-ն։

Խոսելով Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 2026 թվականի նախագահության ընթացքում Շվեյցարիայի առաջնահերթությունների մասին՝ նախարարությունը նշել է, որ Բեռնը մտադիր է խթանել անվտանգության հարցերի շուրջ ներառական երկխոսությունը և սերտորեն համագործակցել բոլոր մասնակից պետությունների հետ, ինչպես նաև խթանել բոլոր 57 անդամ երկրների համար ընդունելի կոնսենսուսի վրա հիմնված լուծումները։

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինացիո Կասիսի՝ Հարավային Կովկասի երկրներ հնարավոր այցի վերաբերյալ հարցին պատասխանելով՝ արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ նա նախատեսում է այցելել ԵԱՀԿ մի շարք մասնակից պետություններ, սակայն ճշգրիտ ամսաթիվ չի նշել։

«Ճանապարհորդության ծրագրերը դեռևս պաշտոնապես չեն հայտարարվել, ուստի այս փուլում որևէ լրացուցիչ տեղեկատվություն կոնկրետ այցելությունների կամ օրակարգերի մասին չի կարող տրամադրվել»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի