Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Արթուր Ստեփանյանի գործը նորից կքննվի. Բարձրագույն դատական խորհրդի նոր որոշմամբ Ստեփանյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԲԴԽ որոշումը վերացվել է։ Խորհրդի 10 էջից բաղկացած նոր որոշումը բխում է Սահմանադրական դատարանի այս տարվա ապրիլ և հուլիս ամիսների որոշումներից։ Մասնավորապես, Բարձր դատարանն արձանագրել էր, որ հակասահմանադրական է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի այն …

