Թրամփը կանաչ լույս է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստացնելու օրինագծին

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ կտա Կոնգրեսում առաջ մղել երկկուսակցական օրինագիծը, որը պատժամիջոցներ է նախատեսում Ռուսաստանի հետ գործարք կնքող երկրների նկատմամբ: Հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեհեմը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ դրա վերաբերյալ քվեարկությունը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ Գրեհեմի՝ Թրամփը «կանաչ լույս» է տվել օրինագծին չորեքշաբթի կայացած իրենց հանդիպումից հետո։

Փաստաթուղթը, որի վրա Գրեհեմը մի քանի ամիս աշխատել է հանրապետականների և դեմոկրատների հետ, կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի հետ համագործակցող երկրների, այդ թվում՝ նրա էներգակիրների գնորդների նկատմամբ, քանի որ Մոսկվան հրաժարվում է բանակցել Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման շուրջ։

«Այս օրինագիծը թույլ կտա նախագահ Թրամփին պատժել այն երկրներին, որոնք գնում են էժան ռուսական նավթ՝ դրանով իսկ սնուցելով Պուտինի ռազմական մեքենան»,- ասել է Գրեհեմը՝ որպես հնարավոր թիրախներ նշելով Չինաստանը, Հնդկաստանը և Բրազիլիան։

Սենատորը նշել է, որ ակնկալում է օրինագծի վերաբերյալ «ուժեղ երկկուսակցական քվեարկություն», որը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ։

Սենատի և Ներկայացուցիչների պալատի ղեկավարությունը մինչ այժմ ձեռնպահ է մնացել օրինագիծը քվեարկության դնելուց, քանի որ Թրամփը նախընտրում էր մաքսատուրքեր սահմանել Հնդկաստանից ներմուծվող ապրանքների վրա, որը, ինչպես նշում է Reuters-ը, ռուսական նավթի երկրորդ խոշորագույն գնորդն է աշխարհում՝ Չինաստանից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի