Թորոսյանը կրկին խուսափեց «բռնի տեղահանում» արտահայտությունից. նախարարն ամփոփեց 2025թ-ի աշխատանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

«Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերն են․․․»,- այսօր տեղի ունեցած ամփոփիչ ասուլիսի ժամանակ, խոսելով Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերի մասին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը կրկին խուսափեց շեշտել «բռնի» բառը։

Factor TV-ն դեռևս Կառավարության տարեվերջյան նիստի ժամանակ էր արձանագրել, որ վարչապետի մակարդակով կառավարության անդամները սկսել են խուսափել «բռնի» բառը գործածելուց։ Նաև փորձել էինք Թորոսյանից մեկնաբանություն ստանալ այս առնչությամբ, նա հորդորել էր կենտրոնանալ ծրագրի բովանդակության վրա, ոչ թե՝ ձևակերպումների։

Նախարարն ասուլիսի ընթացքում ներկայացրեց  արցախցիներին առնչվող ծրագրերը. «Դրանցից մեկը դրամական աջակցության ծրագիրն է, որը 2025 թվականին շարունակվել է։ Մենք որոշում ենք ընդունել դեկտեմբերին, որ այն շարունակվելու է նաև 2026 թվականին: Դրա հետ մեկտեղ որոշում ենք ընդունել երկարատև վարձակալության ծրագրի՝ նոր ծրագրի ներդրման մասին»։

Ասուլիսի ընթացքում Թորոսյանն անդրադարձավ նաև 2025 թվականի ընթացքում գերատեսչության կողմից կատարված մյուս ծրագրերին. «Կարևոր փոփոխություն, որն իրականացրել ենք 2025 թվականին, ունի նաև ժողովրդագրական իմաստ, դա երրորդ և հաջորդ երեխային տրամադրվող ամսական 50,000 դրամների աջակցության ծրագիրը պետական նպաստի վերափոխելն է, որը գործում է 2026 թվականի հունվարի 1-ից: Փաստացի, ինչպես նախկինում էր, այսուհետ ևս ծնված երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար պետությունը տրամադրելու է պարբերական նպաստ մինչև 6 տարեկան դառնալը՝ ամսական 50,000 դրամի չափով: Եվ հաշվի առնելով, որ նաև այդ նպաստները անկանխիկ ստանալու և անկանխիկ եղանակով հետվճարից օգտվելու պարագայում նաև հետվճար է տրվում, այն կարող է դառնալ մինչև 60,000 դրամ։ Եթե բազմապատկում ենք, դա 4 միլիոնից ավելի դրամ է ստացվում մինչև 6 տարեկանը, այսինքն՝ էական աջակցություն է ընտանիքներին։ Եվ նաև մենք ունենք միջազգային փորձ, որը ասում է, որ պարբերական աջակցությունն է խթանում ծնելիությունը և աջակցում ընտանիքներին, և ոչ թե միանվագ, թեկուզ մեծ աջակցությունը։ Եվ նաև դրանով է ինչ-որ չափով պայմանավորված միանվագ ծննդյան նպաստների համահարթեցումը, երբ որ մենք առաջին և երկրորդ երեխաների ծննդյան նպաստը 300,000 դրամից դարձրել ենք 500,000 դրամ և, ըստ էության, հանել ենք կարգաթվով պայմանավորված տարբերությունները»,- մանրամասնեց նախարարը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Ռոզա Վարդանյան