Արցախցիների բռնի տեղահանումը՝ կասկածի տակ․ Փաշինյանն ու իր թիմը փոխել են խոսույթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ կառավարության հերթական նիստն էր, որտեղ ավելի քան 15 րոպե վարչապետը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը և վարչապետի աշխատակազմի ղեկավարը քննարկում էին արցախցի ընտանիքներին կացարանով ապահովելու համար վարձակալության վճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության ծրագիրը։ Ինչպես նախագծում, այնպես էլ ամբողջ քննարկման ժամանակ չի հնչում «բռնի տեղահանված» ձևակերպումը։ Փաշինյանը, Թորոսյանը և Հարությունյանը գործածում են միայն «տեղահանված» բառը։  Այնինչ, շաբաթներ առաջ պատկերն այլ էր։

Ինչո՞ւ են Փաշինյանը և Կառավարության անդամները դադարել իրերն իրենց անունով կոչել․ Factor TV-ի հարցին նախարար Թորոսյանը խուսափողական պատասխան տվեց․ «Ես կարծում եմ, որ մեր հայրենակիցներին աջակցելն է կարևոր, և ոչ թե ինչ-որ տերմիններ օգտագործելը։ Եկեք բովանդակությանն անդրադառնանք, ոչ թե ձևին»։

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ, արցախցի Մարգարիտա Քարամյանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունը կատարում է Ադրբեջանի թելադրանքը։

«Ադրբեջանն ասում է, որ հայերն ինքնակամ են դուրս եկել, ոչ մի բռնություն չի եղել, ոչ մի բան չի եղել։ Դատարանից հայցեր են ուզում հետ վերցնել, փակում են, ընդհանրապես Ղարաբաղի վերադարձի հարցն են փակում։ Սա ծրագիր է․ իրենք պետք է այնպես անեն, որ Ադրբեջանը մաքուր դուրս գա, հիմա մաքրում են Ադրբեջանի դեմքը»,- ասում է Քարամյանը։

Ադրբեջանցի պաշտոնյաների կողմից մեկ անգամ չէ, որ պնդումներ են հնչել, թե, իբր, հայ բնակչությունը սեփական կամքով է որոշել հեռանալ ԼՂ-ից և տեղի ունեցածը բռնի տեղահանություն չէ։ 

«Էթնիկ զտումների մասին պնդումները «վերաինտեգրման գործընթացը» խաթարելու նպատակով են արվում»,- ամիսներ առաջ հայտարարել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Իրավապաշտպան Էդգար Խաչատրյանն ընդգծում է՝ նման կարևոր բառի, այսպես ասած, «զեղչումը» խնդրահարույց է հենց մարդու իրավունքների տեսանկյունից։

«Սա լուրջ խնդիրների է հանգեցնելու, և այդ պարագայում նաև իրավական խնդիր կա, որովհետև այդ քաղաքացիների իրավունքներն են ոտնահարվել, իսկ պետությունը, ըստ էության, խոչընդոտում է, որպեսզի այդ քաղաքացիներն իրենց ոտնահարված իրավունքները միջազգային ատյաններում վերականգնեն։ Բայց սա ընդհանրապես այդ մոտեցման շրջանակում է, և փոխում է Հայաստանի Հանրապետությունն իր նարատիվը, որպեսզի ավելի դյուրին, ավելի հեշտ դարձնի, այսպես կոչված, խաղաղության այդ գործընթացը»,- ընդգծում է իրավապաշտպանը։

Խաղաղության նախաստորագրված համաձայնագրում հատուկ հոդված  կա միմյանց դեմ միջազգային ատյաններում ներկայացված հայցերի հետկանչման մասին։  Քաղհասարակության ներկայացուցիչներն ու իրավապաշտպանները դրա հետ կապված ռիսկերի մասին ահազանգում են արդեն տևական ժամանակ, այժմ նոր մտահոգություններ են ծագում։

«Շատ դեպքերում այդ միջազգային ատյանները նաև ենթադրում են պետության կողմից տեղեկատվություն, և եթե պետությունը, ըստ էության, չարձագանքի համապատասխան ձևով, այդ դեպքում իրոք սահմանափակվում է այդ քաղաքացու իրավունքը կամ իր ոտնահարված իրավունքը վերականգնելու հնարավորությունը։ Դա նվազեցնում է Ադրբեջանի պատասխանատվությունը և հնարավորություն է տալիս նաև աշխարհաքաղաքական խաղերում շատ ավելի իր համար լավ դիրքերից հանդես գալու»,- նշում է Էդգար Խաչատրյանը։

Փաշինյանն ու Կառավարության մյուս անդամներն արդյո՞ք այս խոսույթը հետևողականորեն կշարունակեն՝ պարզ կդառնա արդեն հաջորդ տարի․ դեկտեմբերի 25-ի նիստն այս տարվա վերջինն էր։   

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան