Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին: Այդ մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց փաստաբան Աբգար Պողոսյանը: Հիշեցնենք, որ Կոչուբաևի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց …

