Նախկինում մեզ մերժում էին և հրաժարվում էին սպառազինություն վաճառել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

«Մեր խնդիրն է բանակը անվտանգության ապահովման ինստիտուցիոնալ շարքում հնարավորինս հետ դնել»,- Անվտանգության 15-րդ ֆորումի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար շատ լուրջ միջոցներ են ձեռք բերվել, սակայն հարց է ծագում, թե ինչո՞ւ այդ միջոցները ավելի վաղ ձեռք չէին բերվում։

«Պայմանական մի ամսաթիվ նշեմ․ 2022 թվականի հոկտեմբերի 6։ Ինչո՞ւ մենք այդ միջոցները ձեռք չէինք բերում 2022 թվականի հոկտեմբերի 6-ից առաջ։ Միթե մենք չէինք ուզում, միթե մենք չէինք դիմում։ Մենք դիմում էինք բոլորին։ Բայց մեզ շատ քաղաքավարի մերժում էին, և ասում էին․ «Մենք ուղղակի հրաժարվում ենք ձեզ սպառազինություն վաճառել, որովհետև մենք համոզված չենք, որ դուք այդ սպառազինությունը տեղակայելու եք ձեր միջազգայնորեն ճանաչված տարածքում։ Ավելին, մենք կասկածներ ունենք, որ այդ միջոցները կարող են օգտագործվել ձեր միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս»։ Եվ 2022 թվականին, երբ Պրահայում հայտարարեցինք, Ադրբեջանի հետ արձանագրվեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, սպառազինության պաշտպանական միջազգային շուկան մեր առաջ բացվեց։

Մենք ասացինք, որ Հայաստանի Հանրապետության բանակն իր ինքնիշխան տարածքից դուրս չի կիրառվելու, և մենք, ըստ էության, այդպիսի դե յուրե պարտավորություններ պատրաստ ենք ստանձնել»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։