Որևէ մեկն ուզել է Ադրբեջանից բենզին բերել, ձեռքը բռնե՞լ են.Գևորգյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

«Կառավարությունն ազատ է կոմունիկացվել բիզնեսի հետ, բայց խոսել այն մասին, որ մենք հնարավորություն չենք տվել որևէ մեկին դա (բենզին) առնել՝ ճիշտ չէ»,- այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից բենզին ներկրող երկու ընկերություններին։

«Ոչ թե Կառավարությունն է ձեռք բերել, հետո մեկ կամ երկու հոգու առաջարկել է այլ Կառավարությունը իմացել է, որ Ադրբեջանը պատրաստակամ է վաճառել բենզին կամ դիզելային վառելիք կամ որևէ բան։ Մինչև այդ հիշում եք՝ այդ նույն ճանապարհով ցորեն էր եկել Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն՝ տնտեսվարող սուբյեկտներին ոչ թե նախապատվություն, այլ հնարավորություն է տրվել։ Ենթադրում եմ, որ բոլորն էլ իմացել են։ Հայաստանի Հանրապետությունում գործող ցանկացած տնտեսվարող սուբյեկտ կարող է իր գործընկերների միջոցով կապվել և ներմուծել բենզին։ Ու ոչ միայն բենզին կամ դիզել, ցանկացած ապրանք, որ ինքը ցանկանում է»,- բացատրեց Գևորգյանը։

Պաշտոնյան ասում է՝ տնտեսավարողների իրավուքները չեն խախտվում․ իրենք բողոքներ չեն ստացել։

«Երկու հոգու հետ են կոմունիկացվել, մնացածը, ենթադրաբար, ցանկություն չեն ունեցել»,- ասաց Գևորգյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանից բենզին ներկրող ընկերությունները երկուսն են, դրանցից մեկը փոխկապակցված է Խաչատուր Սուքիասյանի, մյուսը՝ Սամվել Ալեքսանյանի ընտանիքի հետ։ Ինչ սկուզբունքով են ընտրվել «Մեգա Թրեյդ» և «Շիշա ուրլդ» ընկերությունները․ Փաշինյանը պարզաբանել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ Ադրբեջանի փոխվարչապետն արտահայտել է նավթամթերք վաճառելու Ադրբեջանի պատրաստակամությունը, որից հետո ՀՀ կառավարությունը տեղեկացրել է հայկական մի քանի ընկերությունների այդ հնարավորության մասին։

«ՀՀ կառավարությունը, նախնական ուսումնասիրելով դաշտը, առաջարկել է այն գործարարներին, որոնք, մեր գնահատմամբ, հակված չեն լինի դրանից քաղաքական ակցիա սարքել, ասել, օրինակ՝ «կառավարությունը մեզ ստիպում է, որ Ադրբեջանից բենզին գնենք, իսկ մենք չեն գնում և այլն», ասել ենք, որ կա նման հնարավորություն»,- ասել էր Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան