Իրանի գլխավոր դատավոր Ղոլամհոսեյն Մոհսենի-Էջեին հայտարարել է, որ երկրի լայնածավալ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածները կարող են զանգվածային մահապատժի ենթարկվել, հաղորդում է Associated Press-ը։ Մոհսենի-Էջեիի խոսքով՝ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածները շուտով կենթարկվեն արագացված դատավարությունների և մահապատժի, գրում The Insider-ը։ «Եթե ուզում ենք աշխատանքն ավարտել, պետք է այն անենք հիմա։ Եթե այն ձգձգվի երկու կամ երեք ամիս, արդյունքը …

