Իրանի գլխավոր դատավորը չի բացառել արագացված դատավարությունները և ձերբակալված ցուցարարների զանգվածային մահապատիժները

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Իրանի գլխավոր դատավոր Ղոլամհոսեյն Մոհսենի-Էջեին հայտարարել է, որ երկրի լայնածավալ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածները կարող են զանգվածային մահապատժի ենթարկվել, հաղորդում է Associated Press-ը։ Մոհսենի-Էջեիի խոսքով՝ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածները շուտով կենթարկվեն արագացված դատավարությունների և մահապատժի, գրում The Insider-ը։

«Եթե ուզում ենք աշխատանքն ավարտել, պետք է այն անենք հիմա։ Եթե այն ձգձգվի երկու կամ երեք ամիս, արդյունքը տարբեր կլինի։ Եթե ուզում ենք ինչ-որ բան ավարտել, պետք է դա արագ անենք»,- նրա խոսքերն է մեջբերում AP-ն։

Գործակալության փոխանցմամբ՝ Իրանի դատական ​​համակարգի ղեկավարը նաև չի բացառել, որ ձերբակալվածների մահապատիժները կարող են հրապարակային լինել։ Նա այս հայտարարությունն արել է բանտ այցելության ժամանակ, որտեղ պահվում են ցուցարարները։

Վերջին տվյալների համաձայն՝ երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 2500-ի: Այս տվյալները հրապարակել է Human Rights Activists News Agency-ն: Նախորդ օրը իրանական ընդդիմադիր Iran International հեռուստաալիքը հայտնել էր, որ զոհերի թիվը կարող է հասնել 12,000-ի: Այնուամենայնիվ, մարդու իրավունքների պաշտպաններն ու լրագրողները նշում են, որ ինտերնետի լիակատար անջատումը և երկրում ազատ լրատվամիջոցների բացակայությունը չափազանց դժվարացնում են զոհերի մասին տվյալների հավաքագրումն ու ստուգումը:

Դեկտեմբերի վերջից Իրանում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Մասնավորապես, ԱՄՆ իշխանությունները բազմիցս աջակցություն են հայտնել ցուցարարներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնիսկ սպառնացել է հարվածել Իրանում թիրախներին, եթե իշխանությունները շարունակեն ուժով ցրել բողոքի ցույցերը։ Մեկ օր առաջ նա սոցիալական ցանցերում կոչ էր արել իրանցի ցուցարարներին շարունակել ցույցերը և վերահսկողություն հաստատել պետական ​​հաստատությունների նկատմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի