Քաղաքապետարանը չի բացահայտում՝ ում միջև և ինչ չափով է բաշխվել 634 մլն դրամի պարգևավճարը

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի 768 աշխատակից ստացել է «13-րդ աշխատավարձ». ընդհանուր գումարը կազմել է 253 միլիոն 999 հազար ՀՀ դրամ: Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից:

Բացի այդ, 641 աշխատակից ստացել է դեկտեմբեր ամսվա պարգևատրում։ Պարգևատրման ընդհանուր գումարը կազմել է 380 միլիոն 891 հազար դրամ։

Երևանի քաղաքապետարան ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել էինք նաև հստակեցնել, թե որ բաժնի կամ վարչության աշխատակիցներն են պարգևավճար ստացել և ինչ չափով։ Քաղաքապետարանից, հղում անելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին, հայտնել են, որ պարգևատրման չափի վերաբերյալ տեղեկատվություն չեն կարող տրամադրել։ Նշված հոդվածի առաջին մասը սահմանում է հետևյալը․

«Առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության մշակողը կարող է անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրել, եթե դա նախատեսված է օրենքով և ունի բավարար պաշտպանության մակարդակ»։

Ստացվում է, որ համայնքի բյուջեից 634 միլիոն 890 հազար դրամ կամ շուրջ 1.66 միլիոն ԱՄՆ դոլար հատկացվել է քաղաքապետարանի աշխատակիցների պարգևատրման համար, սակայն հանրությունը չի կարող իմանալ, թե ովքեր են այդ աշխատակիցները և որքան է պարգևատրվել նրանցից յուրաքանչյուրը։

Արփի Հակոբյան