5,000 հյուսիսկորեացի զինվորներ են ուղարկվել Ռուսաստան՝ մասնակցելու «ենթակառուցվածքների վերականգնմանը»։ Այս մասին հաղորդել է Հարավային Կորեայի Yonhap գործակալությունը՝ հղում անելով խորհրդարանական հետախուզության հանձնաժողովին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Սեպտեմբերից ի վեր մոտավորապես 5000 հյուսիսկորեացի զինվորական շինարարներ աստիճանաբար տեղափոխվել են Ռուսաստան և, ինչպես սպասվում է, կմասնակցեն ենթակառուցվածքների վերականգնմանը»,- հայտարարել է օրենսդիր Լի Սոնգ-Գվոնը։ Նա հավելել է, որ …

