Տիմոշենկոյին մեղադրանք է առաջադրվել պատգամավորներին կաշառելու փորձի գործով

Լուրեր

29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյին կասկածի մասին ծանուցում են հանձնել մի քանի պատգամավորների կաշառելու փորձի համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Տիմոշենկոյին կասկածի ծանուցում են հանձնել։ Դասակարգումը՝ 369-րդ հոդվածի 4-րդ մաս»,- հայտնել է Ուկրաինայի Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը։

Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն (NABU) և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը (SAPO) հայտարարել էին, որ Գերագույն ռադայի խմբակցություններից մեկի ղեկավարին կասկածում են կոռուպցիայի մեջ։

Հունվարի 14-ի առավոտյան Տիմոշենկոն հաստատել է, որ «Բատկիվշչինա» կուսակցության գրասենյակում խուզարկություններ են իրականացվել, նաև հերքել է «բոլոր անհեթեթ մեղադրանքները»։

«Նրանք ոչինչ չեն գտել, ուստի պարզապես վերցրել են իմ աշխատանքային հեռախոսները, խորհրդարանական փաստաթղթերը և անձնական խնայողությունները, որոնք ամբողջությամբ ներկայացված են իմ պաշտոնական հայտարարագրում։ Ես կտրականապես մերժում եմ բոլոր անհեթեթ մեղադրանքները։ Թվում է, թե ընտրությունները շատ ավելի մոտ են, քան մենք կարծում էինք։ Եվ ինչ-որ մեկը որոշել է սկսել մրցակիցների մաքրում։ Սա իմ դեմ ուղղված առաջին քաղաքական պատվերը չէ։ Հետապնդումներն ու ահաբեկչությունը իմ առօրյան են եղել երկար տարիներ։ Ես վաղուց ոչնչից չեմ վախենում, որովհետև գիտեմ, որ ազնիվ եմ ինքս ինձ հետ, ժողովրդի հետ և Ուկրաինայի հետ»,- գրել է Տիմոշենկոն Ֆեյսբուքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի