Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը ՔԿ է հրավիրվել. հարցաքննությունն առնչվում է Սուրբ Գեղարդին

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանն այս պահին հարցաքննվում է Քննչական կոմիտեում։ Factor TV-ի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Արթենյանը նշեց, որ Տեր Ասողիկը հարցաքննության է հրավիրվել վկայի կարգավիճակով, սակայն, թե որ վարույթի շրջանակներում, տեղյակ չէ։ Քննչական կոմիտեից այս թեմայով մեկնաբանություն չտվեցին։

Factor TV-ի տեղեկություններով, քրեական վարույթը, որի շրջանակներում հարցաքննվում է հոգևորականը, առնչվում է Մայր աթոռում պահվող Սուրբ Գեղարդից մի կտոր վաճառելու մասին տեղեկությանը։ Այդ տեղեկությունը մեծ աղմուկ էր բարձրացրել դեռևս 2018 թվականի հուլիսին, երբ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ժամանակ կարգալույծ հռչակված Կորյուն աբեղա Առաքելյանն ասել էր, որ գանձատան թանկարժեք իրերն ու սուրբ մասունքները վաճառվել են։ Շարժման անդամները ներխուժել էին Մայր Աթոռի դիվանատուն և պահանջել՝ ցույց տալ Սուրբ Գեղարդը։

Ըստ լրատվամիջոցների՝ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանն այդ հարցադրմանն արձագանքել էր, թե այն չի վաճառվել, պարզապես դրա մի մասը տրվել է  ռուս քաղաքապետի: Ավելի ուշ, սակայն, Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Վահրամ Քահանա Մելիքյանը հերքել էր այդ լուրը:  Հաջորդ օրը Մայր Աթոռից դուրս էր բերվել և ցուցադրվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։

 

Ռոզա Վարդանյան