ՀԾԿՀ-ն մերժել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի վարչական բողոքը

Լուրեր

21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
Բոլորը

ՀԾԿՀ-ից տեղեկացնում են, որ սույն թվականի հունվարի 14-ին կայացել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (Հանձնաժողով) 2026 թվականի առաջին նիստը, որի ընթացքում Հանձնաժողովը մերժել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի վարչական բողոքը։

«Նիստի օրակարգում ընդգրկված էր «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) սեպտեմբերի 30-ի նիստում վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման բողոքարկման հարցը։

Հիշեցնենք, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն 2025 թվականի սեպտեմբերի 30-ի ՀԾԿՀ նիստում ընկերությունը տուգանվել էր 10 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնների 136-րդ կետի պահանջը չպահպանելու համար, որը վերաբերում էր Ընկերության պաշտոնական կայքում հրապարակված 2025 թվականի ՀՀ կոտայքի մարզի Սարալանջ գյուղի երաշխավորված ջրամատակարարման գրաֆիկի խախտմանը։

Հաշվի առնելով, որ Հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունների (դիտարկումների), դրանց շրջանակում կատարված արձանագրությունների, տեսագրությունների, ինչպես նաև Ընկերության կողմից Հանձնաժողով ներկայացված գրությունների արդյունքներով փաստվել է Ընկերության կողմից նշված երաշխավորված գրաֆիկի խախտված լինելու հանգամանքը, ուստի Հանձնաժողովը միաձայն քվեարկությամբ մերժեց Ընկերության կողմից ներկայացված վարչական բողոքը՝ նախորդ որոշումը թողնելով անփոփոխ»,- ասված է հաղորդագրությունում։