Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրադարձություններ են տեղի ունենալու․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

«Ակնհայտ է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրադարձություններ են տեղի ունենալու։ Դանդաղ ենք գործում, քանի որ միշտ հոռետեսության կանխավարկածով ենք առաջնորդվում, ասում ենք․ «Դե, թող հլը տեսնենք՝ լինում է, չի լինում, դե երբ որ կլինի, դրանից հետո արդեն կսկսենք նախապատրաստվել»։ Ես կարծում եմ, մենք այս վերաբերմունքն էլ պիտի փոխենք»,-այս մասին Անվտանգության 15-րդ ֆորումի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Եվրամիության հետ համագործակցությամբ Հայաստան-Թուրքիա սահմանին կամուրջներ պետք է կառուցվեն, Ախուրիկում և Երասխում մաքսային և սահմանային տերմինալներ պետք է կառուցվեն։

«Հավանականությունը մեծ է, որ նաև Իջևան-Ղազախ հատվածում մենք կարող ենք ունենալ որոշակի զարգացումներ։ Մենք պետք է հասկանանք նաև հետագա աշխատանքում, որտեղ ենք աշխատում TRIPP-ի հետ, և որտեղ ենք աշխատում այլ գործընկերների հետ։ Հայաստան-Թուրքիա սահմանին նույնպես ենթադրվում է, մեծ հավանականությամբ, մենք էլեկտրահաղորդման գծեր կունենանք, և ոչ միայն էլեկտրահաղորդման գծեր։ Մասնավոր հատվածը մեզ արդեն ասում է՝ մենք արդեն էլեկտրաէներգիայի մասին կարո՞ղ ենք մտածել՝ Հայաստան-Թուրքիա և Թուրքիա-Հայաստան։ Մենք ասում ենք, որ այո՛, կարող եք մտածել։

Բանակցային այն սենյակում, որտեղ ես խոսում եմ նախագահ Էրդողանի հետ, այնտեղ այդ մակարդակում հարցերը, պատկերացումներն առնվազն այն տեսանելի ապագայի համար, որը այսօր խելամիտ է այդ ժամանակահատվածով դիտարկել, այդ հարցերը լուծված են և լուծվում են։ Եվ շատ կարևոր է, որ այս իրադարձությունները տեղի են ունենում»,- նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։