Մասկի SpaceX-ը իրանցի օգտատերերին անվճար հասանելիություն է տրամադրել Starlink-ին

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

SpaceX-ը իրանցի օգտատերերին Starlink-ին անվճար մուտք է տրամադրել, որ նրանք ցույցերի ֆոնին հաղորդակցության միջոցների սահմանափակման պայմաններում անսահմանափակ հասանելիություն ունենան արբանյակային ինտերնետին: Այս մասին հայտնել են Bloomberg-ը և CNN-ը՝ հղում անելով իրանցիներին ինտերնետ հասանելիության հարցում օգնող Holistic Resilience խմբի տնօրեն Ահմադ Ահմադիանին, գրում է The Insider-ը։

Holistic Resilience-ի տվյալներով՝ Իլոն Մասկի SpaceX-ը հունվարի 13-ից չեղարկել է իրանցիների համար բաժանորդագրության վճարները: Ընկերությանը մոտ կանգնած աղբյուրը Bloomberg-ին հաստատել է այս տեղեկությունը։ SpaceX-ը հրաժարվել է մեկնաբանություն տալ:

Զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ լայնածավալ խափանումների և հաղորդակցության բացակայության պայմաններում Starlink տերմինալները դարձել են գործնականում հաղորդակցության միակ միջոցը: Երկրում բողոքի ցույցերը շարունակվում են դեկտեմբերի 28-ից, և վերջին մի քանի օրերի ընթացքում տեղի է ունեցել ինտերնետի անջատում ամբողջ երկրում։

Այս շաբաթվա սկզբին Իրանի պետական IRIB գործակալությունը հրապարակել է այն կայքերի ցանկը, որոնք այժմ հասանելի կլինեն Իրանում, այսպես կոչված, սպիտակ ցուցակները: Դրանց թվում են որոնողական համակարգերը, քարտեզները, ներքին հաղորդագրությունների հավելվածները և Netflix-ի իրանական համարժեքը, հաղորդում է The Guardian-ը:

Starlink-ի վճարի չեղարկման մասին լուրը տարածվում է  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իլոն Մասկի միջև այս շաբաթվա սկզբին տեղի ունեցած հեռախոսազրույցի ֆոնին։ CNN-ի տվյալներով՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Իրանում արբանյակային կապի հասանելիությունը։ Starlink տերմինալների օգտագործումը երկրում արգելված է, քանի որ այն քրեականացվել է իշխանությունների կողմից 2025 թվականի ամռանը Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից հետո։

Չնայած Starlink-ը պաշտոնապես արտոնագիր չունի Իրանում գործելու համար, դրա օգտագործումն արգելված է։ Վերջին մի քանի տարիների ընթացքում տերմինալներն անօրինական կերպով են ներմուծվել երկիր: Տեխնոլոգիական փորձագետների տվյալներով՝ երկրում ներկայում կա 50,000 տերմինալ: Ոմանք գնահատում են, որ դրանց թիվը կարող է հասնել մինչև 100,000-ի: Արբանյակային ինտերնետից բացի՝ իրանցիները նաև օգտագործում են Telegram պրոքսի սերվերներ և Ceno բրաուզերը՝ արտաքին աշխարհի հետ կապվելու համար:

Իրանական ընդդիմադիր Iran International հեռուստաալիքն ավելի վաղ հաղորդել էր, որ երկրում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է շուրջ 12,000 մարդ: Այն նշում է, որ սա միայն նախնական գնահատական ​​է, որը հիմնված է աղբյուրներից ստացված տվյալների վրա: Հաշվի առնելով ինտերնետի լիակատար անջատումը և երկրում ազատ լրատվամիջոցների բացակայությունը՝ զոհերի տվյալների հավաքագրումը և ստուգումը չափազանց դժվար է:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի