Իրավապաշտպանները հայտնում են Իրանում բողոքի ցույցերի հետևանքով 2 571 զոհի մասին. ըստ որոշ աղբյուրների՝ զոհերի թիվը հասել է 12 000-ի

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Իրանում բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2571-ի, հայտնել է ԱՄՆ-ում գործող HRANA իրավապաշտպան խումբը, գրում է Reuters-ը:

Խումբը հայտարարել է, որ մինչ այժմ նույնականացրել է 2403 ցուցարարների, կառավարության հետ կապված 147 անձանց, 18 տարեկանից փոքր 12 անձանց և 9 ոչ ցուցարար քաղաքացիական անձանց մահը։

Երեքշաբթի իրանցի պաշտոնյան Reuters-ին հայտնել էր շուրջ 2000 մարդու զոհվելու մասին, ինչն առաջին դեպքն է, երբ իշխանության ներկայացուցիչը հայտնում է երկու շաբաթից ավելի տևած համազգային անկարգությունների զոհերի ընդհանուր թիվը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի կոչ էր արել իրանցիներին շարունակել բողոքի ցույցերը՝ հայտարարելով՝ «օգնությունը ճանապարհին է»։ Սակայն իրանցի պաշտոնյաներն ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել են երկրում բռնություն  հրահրելու մեջ, իսկ մահերի համար մեղադրել են «ահաբեկչական գործակալներին», որոնք ստացել են օտարերկրյա ուղղորդում հրահրումների համար։

Հարցին՝ ի՞նչ է նկատի ունցել «օգնությունը ճանապարհին է» ասելով, Թրամփը լրագրողներին պատասխանել է, որ նրանք պետք է պարզեն դա։ Նա ասել է, որ ռազմական գործողություններն այն տարբերակներից են, որոնք դիտարկում է Իրանին պատժելու համար՝ բռնաճնշումների համար։

Երկու աղբյուրներ, այդ թվում՝ մեկը՝ Իրանի ներսում, CBS News-ին հայտնել են, որ զոհվել է առնվազն 12,000, հնարավոր է նույնիսկ՝ մինչև 20,000 մարդ։ Ակտիվիստների խմբերն աշխատում են կազմել մահացածների ամբողջական ցանկը՝ հիմնվելով երկրի ամբողջ տարածքում բժշկական ոլորտի պաշտոնյաների հաղորդագրությունների վրա։ CBS News-ը չի կարողացել անկախ կերպով ստուգել իրանական աղբյուրի կողմից նշված մահերի թիվը։

Հրապարակման մեջ նշվում է, որ անկարգությունները, որոնք առաջացել են ծանր տնտեսական պայմանների հետևանքով, առնվազն երեք տարի Իրանի կառավարիչների համար ամենամեծ ներքին մարտահրավերն են և տեղի են ունեցել անցյալ տարի Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածներից հետո միջազգային ճնշման ուժեղացման ժամանակաշրջանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի