Իրանցի պաշտոնյան հայտարարել է անկարգությունների ընթացքում շուրջ 2000 զոհի մասին

Լուրեր

30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
Բոլորը

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ շուրջ 2000 մարդ է զոհվել, այդ թվում՝ անվտանգության աշխատակիցներ, հայտարարել է իրանցի պաշտոնյան։ Սա առաջին դեպքն է, երբ իշխանությունները խոստովանում են երկշաբաթյա համազգային անկարգությունների ինտենսիվ ճնշման հետևանքով զոհերի մեծ թվի մասին, գրում է Reuters-ը։

Իրանցի պաշտոնյան գործակալության հետ զրույցում ասել է, որ ինչպես ցուցարարների, այնպես էլ անվտանգության աշխատակիցների մահվան հետևում կանգնած են մարդիկ, որոնց նա անվանել է «ահաբեկիչներ»: Պաշտոնյան չի մանրամասնել, թե ովքեր են զոհվել:

Ըստ հրապարակման՝ Իրանի հոգևորական իշխանությունները, որոնք իշխանության են 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից ի վեր, փորձել են երկակի մոտեցում ցուցաբերել ցույցերի նկատմամբ՝ տնտեսական խնդիրների շուրջ բողոքի ցույցերը համարելով օրինական, միաժամանակ կիրառելով անվտանգության խիստ միջոցներ: Նրանք մեղադրել են ԱՄՆ-ին և Իսրայելին անկարգություններ հրահրելու մեջ՝ ասելով, թե անանուն անձինք զավթել են բողոքի ցույցերը:

Նշվում է, որ իրավապաշտպան խումբը նախկինում նույնականացրել է հարյուրավոր սպանվածների, նաև հայտարարել, որ հազարավոր մարդիկ ձերբակալվել են։

Հաղորդակցության միջոցների սահմանափակումները, այդ թվում՝ վերջին օրերին ինտերնետի անջատումը, խոչընդոտում են տեղեկատվություն ստանալուն։

Անցած շաբաթվա ընթացքում ցուցարարների և անվտանգության ուժերի միջև գիշերային բախումների տեսանյութերը, այդ թվում՝ մի քանիսը, որոնք ստուգվել են Reuters-ի կողմից, ցույց են տվել բախումներ՝ կրակոցներով, մեքենաների և շենքերի այրմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի