ՀՀ Կառավարությունը նախատեսում է 2025 թվականի սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կազմակերպել վարժական հավաքներ պահեստազորայինների համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության նիստի օրակարգից։ Ըստ նախագծի՝ հավաքներին կներգրավվեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմեր։ Նշվում է, որ նպատակն է կատարելագործել պահեստազորայինների ռազմական հմտությունները և մասնագիտական պատրաստվածությունը։ Հավաքները կօգնեն բարձրացնել մարտական հերթապահության կրման պատրաստվածության …