Թրամփը հայտարարել է Գազայի հատվածում «Խաղաղության խորհուրդ» ստեղծելու մասին

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է «Խաղաղության խորհուրդ» ստեղծելու մասին՝ Գազայի հատվածի վերակառուցումը վերահսկելու համար: Այս կառույցի ստեղծումը Թրամփի՝ Գազայի հատվածի համար խաղաղության ծրագրի մի մասն է՝ միջազգային ուժերի տեղակայման հետ մեկտեղ: ԱՄՆ նախագահն ինքը կգլխավորի «Խաղաղության խորհուրդը», գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել Խաղաղության խորհրդի ստեղծման մասին։ Խորհրդի կազմը շուտով կհայտարարվի, բայց կարող եմ վստահորեն ասել, որ սա ամենամեծ և ամենահեղինակավոր Խորհուրդն է, որը երբևէ ստեղծվել է ցանկացած ժամանակ կամ վայրում»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։

«Խաղաղության խորհրդի» ստեղծման մասին հայտարարվել էր պատերազմից հետո՝ Գազայի հատվածում առօրյա կյանքը կառավարելու հանձնարարականով 15 անդամից բաղկացած պաղեստինյան տեխնոկրատական ​​մարմնի ստեղծման մասին հայտարարությունից կարճ ժամանակ անց, գրում է AFP լրատվական գործակալության։ Վարչակազմը կգործի «Խաղաղության խորհրդի» հսկողության ներքո։

«Որպես Խաղաղության խորհրդի նախագահ՝ ես աջակցում եմ նորանշանակ պաղեստինյան տեխնոկրատական ​​կառավարությանը»,- հայտարարել է Թրամփը։

Ըստ The Telegraph-ի՝ «Խաղաղության խորհրդի» կազմում, հավանաբար, կներառվեն Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Սաուդյան Արաբիան, Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան։

Հունվարի 14-ին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը Թրամփի անունից հայտարարել էր Գազայի հատվածում հրադադարի երկրորդ փուլին անցնելու մասին: Այս փուլը, ի թիվս այլ բաների, ենթադրում է ՀԱՄԱՍ-ի զինաթափումը և Միջազգային կայունացման ուժերի (ISF) տեղակայումը Գազայի հատված՝ պաղեստինյան ոստիկանությանը աջակցելու համար։

Դեկտեմբերին ՀԱՄԱՍ-ը, որը Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն, հայտարարել էր զենքը վայր դնելու պատրաստակամության մասին մի շարք պայմաններով, այդ թվում՝ Գազայի հատվածից իսրայելցի զինվորների լիակատար դուրսբերման:

«Մեր զենքի ներկայությունը բացատրվում է օկուպացիայով և ագրեսիայով: Եթե օկուպացիան ավարտվի, այդ զենքը կանցնի պետական ​​վերահսկողության տակ»,- պնդել էր ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի