Ցանկություն չունեմ ՔՊ ընտրական ցուցակում լինելու. իմ բողոքը մերժել են. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

«Որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ՝ ես սահմանված կարգով դիմել եմ ՔՊ վարչություն, որպեսզի ինձ հնարավորություն ընձեռվի ընդգրկվել ցուցակի նախնական ընտրության կազմում»,- այս մասին խորհրդարանում Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Կուսակցականները պետք է ընտրության միջոցով համամասնությամբ որոշեին, թե ով ցուցակի որ հորիզոնականը պետք է զբաղեցնի։ Ինձ որևէ հիմնավորում չներկայացնելով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մերժել է։ Ես սահմանված կարգով բողոքարկել եմ վարչության որոշումը, ինձ հրավիրել են վարչության նիստի և ինձ համար ընդունելի որևէ պատճառաբանություն կամ ընդհանրապես պատճառաբանություն, որը ես համարում եմ օբյեկտիվ, չի ներկայացվել, և իմ դիմումը մերժվել է»,- ասաց Սարգսյանը։

Պատգամավորն ասաց՝ եթե առաջիկայում որևէ բան չփոխվի, այսինքն՝ եթե ՔՊ վարչությունը նոր որոշում չկայացնի, ապա ինքն ընդգրկված չի լինի առաջիկա ընտրությունների թեկնածուների ցուցակում։

«Ասեմ նաև, որ բողոքարկումս չընդունելուց հետո ցուցակում լինելու ցանկություն չունեմ»,- ասաց Սարգսյանը։

Պատգամավորն նաև նշեց, որ անհրաժեշտություն չի տեսնում հանդիպել ՔՊ կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ի պատասխան մեր հարցին՝ Սարգսյանն ասաց, որ ընտրություններին այլ կուսակցության ցուցակով մասնակցելու մտադրություն չունի։

 

Մանրամասները՝ տեսանյութում։