Ցավում եմ, որ չի հասկացել. Սիմոնյանն արձագանքում է Հայկ Սարգսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
Բոլորը

«Ինքը գիտի՝ ինչու ենք մերժել իր բողոքը»,- Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՔՊ վարչության կողմից իրենց թիմակից Հայկ Սարգսյանի բողոքը մերժելուն, որը վերաբերում էր ընտրական ցուցակում չընդգրկելու որոշմանը։

«Ես ցավում եմ, որ իր գնահատականն այդպիսին է։ Իրեն շատ մանրամասն ներկայացվել է պատճառը, ինչպես նաև բոլոր մնացածին։ Ցավում եմ, որ նույնիսկ այդքան ներկայացնելուց հետո հիմա պնդում է անում, որ ինքը չի հասկացել»,- ասաց Սիմոնյանը։

Հարցին՝ ինչո՞ւ Սարգսյանը չի կարող լինել ՔՊ ցուցակում, Ալեն Սիմոյանը պատասխանեց, որ նրա անձի հետ կապված խնդիր չկա։ Միևնույն ժամանակ ԱԺ խոսնակն ասաց, որ չի շփվում Սարգսյանի հետ։

Նշենք, որ Հայկ Սարգսյանն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ ՔՊ վարչությունը մերժել է ՔՊ ցուցակում ընդգրկվելու իր բողոքը։ Ըստ իշխանական պատգամավորի՝ իրեն որևէ օբյեկտիվ պատճառաբանություն չի ներկայացվել։

«Ասեմ նաև, որ բողոքարկումս չընդունելուց հետո ցուցակում լինելու ցանկություն չունեմ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել էր Հայկ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։