Զիդանը բացահայտել է իր հաջողության գրավականը «Ռեալում»

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել հաջողության հասնել «Արքայական ակումբի» հետ։ Վերջերս «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում Չաբի Ալոնսոյին փոխարինել էր Ալվարո Արբելոան։

««Ռեալում» մենք միշտ հասանելի էինք ֆուտբոլիստների համար։ Իմ կարծիքով, հենց դա է թիմն իսկապես ուժեղ դարձնում․ դու թիմում ես հանուն ֆուտբոլիստների։ Եթե դա չես հասկանում, այս մասնագիտության մեջ երկար չես դիմանա։ Մենք այստեղ ենք՝ ֆուտբոլիստներին աջակցելու համար, և դա պետք է ցույց տալ։

Որպեսզի հանդերձարանը ընդունի այն, ինչ դու ցանկանում ես ներդնել, ֆուտբոլիստները պետք է ընդունեն քեզ։ Եթե նրանք համաձայն չեն քո առաջարկածի հետ՝ մարզումների, մոտեցման հետ, ապա խաղում միշտ ինչ-որ բան կպակասի։ Մեզ հետ, ինչպես ինձ է թվում, նրանք իսկապես հաճույք էին ստանում ամեն իմաստով։

Մենք մեծ վստահություն էինք ներշնչում ֆուտբոլիստներին։ Թիմն անցնում էր բարդ շրջանի միջով և կարիք ուներ վերականգնելու վստահությունը, օպտիմալ ֆիզիկական պատրաստվածությունը և այլ կարևոր բաղադրիչներ։ Մենք կառուցեցինք այնպիսի համակարգ, որը թույլ տվեց նրանց հասնել դրան։ Իսկ երբ ֆուտբոլիստը մրցունակ է, հաճույք է ստանում մարզումներից և խաղերին դուրս է գալիս ցանկությամբ, ապա դու անխուսափելիորեն հաղթում ես երեք Չեմպիոնների լիգա»,- Համիդ Մսաիդիի հետ հարցազրույցում ասել է ֆրանսիացի մասնագետը։

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը «Ռեալը» գլխավորել է երկու անգամ՝ 2016-2018 և 2019-2021 թվականներին։