Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում ՀՀ մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։ Այս մասին հայտնել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։ «Լոռու մարզի Տաշիր համայնքում ձկնաբուծությամբ զբաղվող Հ.Մ.-ն մակերևութային ջրային ռեսուրսից, իսկ Արարատի մարզի Մարմարաշեն բնակավայրում «ՄԵՐԻ-ՖԻՇ» ՍՊԸ-ն ապօրինի խորքային հորից իրականացրել են ապօրինի ջրօգտագործում՝ առանց …

