Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը միացել է «եկեղեցու բարենորոգման» օրակարգին

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը հայտարարությամբ միացել է Փաշինյանի նախաձեռնած «Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման» օրակարգին։

Հայտարարությունը՝ ստորև.

«Ստորև ներկայացուած գրութեամբ, Հիւսիսային Ամերիկայի Արևմտեան Թեմի բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեան յաւելեալ բացատրութիւններ կը տրամադրէ ներեկեղեցական կեանքը փոթորկող մերօրեայ խնդիրներու մասին։ Այն պատճառները, որոնք դրդած էին զինք միանալու բարենորոգութեան ծրագրին, արդէն իսկ բազում անգամներ և տարբեր առիթներով հանրայնացուած են։

Նկատի առնելով հանրային հետաքրքրութիւնը և հարցին հնչեղութիւնը՝ նպատակայարմար նկատուեցաւ գրութիւնը հրապարակումէն առաջ նախ բաժնել թեմի եկեղեցականներուն հետ։ Այդ նպատակով, Յունուար 15-ին, Առաջնորդարանի «Արմէն Համբար» սրահին մէջ գումարուեցաւ արտահերթ և բացառիկ հոգևորականաց ժողով։
Հանրութեան կը ներկայացնենք փաստաթուղթը իր ամբողջութեան մէջ։

ԵԿԵՂԵՑՒՈՅ ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆԸ ՈՐՊԷՍ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ
«Տիրոջ տան հանդէպ նախանձախնդրութիւնը կլանեց զիս» (Սաղմոս 68:10):
Կարգ մը ազնիւ և բարեպաշտ հաւատացեալներ իրենց արդարացի մտահոգութիւնը կը յայտնեն Հայաստանեայց Առաքելական Ս․ Եկեղեցւոյ ներքին կեանքը խաթարող աղմկայարոյց դէպքերու առնչութեամբ։

Նախ վասն արդարութեան հարկ է նշել, որ մենք քանիցս կոչով դիմած ենք բարեպաշտ մեր ժողովուրդին, որով հարցերը ընդհանուր հոգևոր-բարոյական ծիրին մէջ պահած ենք։ Այնուամենայնիւ, չանտեսելով մեր սիրեցեալ ժողովուրդի հարցումները, կ՛ուզենք յստակեցնել, թէ մենք ինչո՞ւ միացած ենք բարեկարգման օրակարգին, և ինչո՞ւ հիմա։

Բարեկարգութիւնը կամ բարենորոգումը ներեկեղեցական օրակարգ է 5-րդ դարէն սկսեալ։ Կարգ ու կանոնի, բարեվարքութեան, եկեղեցւոյ կառավարման, հովուական ծառայութեան, հոգևոր կրթութեան և եկեղեցւոյ ճշմարիտ առաքելութեան մասին զանազան եկեղեցական ժողովներ գումարուած են և որոշումներ առնուած։

Իր պատմական նախընթացը ունեցող բարենորոգութեան ծրագիրը նոր թափ ստացաւ նախորդ տարի՝ ի լրումն ժամանակի, որպէս պոռթկում և յուսահատութեան ճիչ՝ ի տես աննախադէպ անարդարութիւններու և բարոյական լուրջ անկումներու։

Մենք միացանք այս շարժմանը, որովհետև՝

1. Վեհափառ Հայրապետը, անտես առնելով իր իսկ ստեղծած յանձնախումբի կարծիքը և փորձաքննութիւններուն եզրակացութիւնը, պարտակեց Արշակ Արքեպիսկոպոսի մասնակցութեամբ անպարկեշտ դէպք։
2. Ցաւալիօրէն իրազեկուեցանք, թէ ինչպէս Վեհափառը պարտադրած էր 44-օրեայ պատերազմի նահատակ հերոսի եղբոր՝ կարգալոյծ Աղան Աբեղային, իր սգացեալ մօրը հետ մասնակցելու իշխանութիւններու դէմ քաղաքական ընդդիմադիր ցոյցի։
3. Վեհափառ Հայրապետը որևէ ձևով չարձագանգեց իր կուսակրոնութեան ուխտը խախտած ըլլալու և զաւակ ունենալու հանրային պնդումին։
4. Վեհափառ Հայրապետը լուռ մնաց, երբ Ազգային Անվտանգութեան Ծառայութիւնը փաստեր հրապարակեց իր եղբոր՝ Եզրաս Արքեպիսկոպոսի օտարերկրեայ գործակալ ըլլալու մասին։
5. Մայր Աթոռը՝ յանձինս Վեհափառ Հայրապետի, կը շարունակէ ոչ թափանցիկ և անհաշուետուողական գործելաոճը՝ առանց ելևմտից տեղեկագրերու, ըլլայ Մայր Տաճարի նորոգութեան, արցախահայութեան օժանդակութեան, կարիքաւոր եկեղեցականներու օգնութեան և կամ այլ կրթական ու բարեգործական ծրագրերու վերաբերեալ։
6. Մենք, որպէս Մայր Աթոռի կողմէ ստեղծուած կանոնադրական բարեփոխումներու յանձնախումբի ատենապետ, տարիներ շարունակ աշխատեցանք թեմակալ առաջնորդներու և եպիսկոպոսներու հետ և համակարգեցինք կանոնադրութիւններու մշակումը։ Այդ կանոնադրական նախագծերը այդպէս ալ թուղթի վրայ մնացին, քանի որ չհրաւիրուեցաւ Ազգային-Եկեղեցական ժողով՝ զանոնք վաւերացնելու։
7. Կանոնադրութեան չգոյութեան պայմաններուն տակ Վեհափառ Հայրապետը նախընտրեց եկեղեցւոյ կառավարման միանձնեայ գործելաոճը՝ կամայական որոշումներ առնելով և իր անձին հպատակ ձևական յանձնախումբեր ստեղծելով։ Աւելին, Վեհափառ Հայրապետը կ՛ոտնահարէ եպիսկոպոսի մը իր վիճակին մէջ քահանայ ձեռնադրելու առաքելական իրաւունքը, որ լուրջ աստուածաբանական-շնորհաբանական հարց է։
8. Վեհափառ Հայրապետը քաղաքականացուցած է եկեղեցին՝ հակադրուելով պետութեան որդեգրած խաղաղութեան օրակարգին։
9. Ինչպէս որ շատեր կը պնդեն, Վեհափառ Հայրապետի հրամանով Մայր Աթոռը լրատուական ընդհատակեայ արշաւ կը մղէ իրեն քննադատողներուն դէմ՝ վարքաբեկելով հեղինակութիւններ։
10. Վերջին տարիներու անհեռատէս գործունէութիւնը ոչ միայն տկարացուցած է մեր սրբութիւն սրբոց Մայր Աթոռը, այլև հեղինակազրկած է Հայաստանեայց Առաքելական Ս․ Եկեղեցին։ Ան հեռացած է ժողովուրդէն՝ մատնելով զանոնք աղանդներու ճիրաններուն։
11. Ի վերջոյ, մեզի համար անընդունելի է Մայր Աթոռի և անձամբ Վեհափառ Հայրապետի հակապետական դիրքորոշումն ու առճակատումը։

Ասոնք են գլխաւոր պատճառները, որոնք դրդած են մեզի միանալ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ բարեկարգութեան ծրագրին՝ որպէս հաւատարիմ և ուխտապահ զաւակ Մայր Աթոռի, ի սէր Էջմիածնի և ի շինութիւն հայրենի պետականութեան։

Շատեր դրդուած քաղաքական զանազան կեդրոններէ կը թիրախաւորեն, կ՛ամբաստանեն Հայաստանեայց Առաքելական Ս․ Եկեղեցւոյ բարենորոգութեան ջատագովները։ Ասպարէզի վրայ են հանկարծ քրիստոնեայ դարձած և ինքզինքնին «հաւատացեալ» յորջորջող «արմատականներ», որոնց ծայրահեղականութիւնը ո՛չ թէ արդիւնք է սիրոյ ու հաւատարմութեան, այլ՝ արգասիքը իրենց ատելավառ ընդդիմադիր հոգիին։

Դաւադրութիւններու տեսութեան սիրահարներու և յատկապէս անոնց համար, որոնք քաղաքական աստառ կու տան եկեղեցւոյ բարեկարգման այս շարժումին, վերստին պիտի յիշեցնենք, որ ասիկայ քաղաքական իշխանութիւններու մտայղացումը չէ։ Աստուած մարգարէի բերնով կ’ըսէ. «Ուղղեցէք ձեր ճամբաները և բարեկարգեցէք ձեր գործեր և Ես ձեզի հետ պիտի բնակիմ այստեղ։ Մի՛ վստահիք սուտ խօսքերուն, թէ իբր ասիկայ է Տիրոջ Տաճարը» (Երեմիա 7:3–4)յանց, Կոնդակ, Էջմիածին, 1905, էջ 37)»,- ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր հրապարակել՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման մեկնարկի» վերաբերյալ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգում»  և «Հայ Եկեղեցու նորություններ»  ֆեյսբուքյան էջերում եկեղեցու սպասավորները, եթե կամենում են, հայտնում են իրենց դիրքորոշումը՝ միանո՞ւմ են վարչապետ Փաշինյանի նախաձեռնած Եկեղեցու բարենորոգմանը, թե՝ աջակցում են կաթողիկոս Գարեգին Բ-ին։