Չինաստանը դադարել է էլեկտրաէներգիա գնել Ռուսաստանից

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Չինաստանը հունվարի 1-ին ամբողջությամբ դադարեցրել է Ռուսաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը՝ հրաժարվելով նույնիսկ գնել պայմանագրային նվազագույն ծավալները (մոտավորապես 12 մեգավատ), հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, փոխանցում է Meduza-ն։

Աղբյուրների համաձայն՝ Չինաստան էլեկտրաէներգիայի արտահանումը, հավանաբար, չի վերսկսվի 2026 թվականին։ «Կոմերսանտի» աղբյուրները որպես մատակարարումների դադարեցման հիմնական պատճառ նշել են արտահանման գների աճը, որոնք գերազանցել են Չինաստանում էլեկտրաէներգիայի ներքին գները, ինչը հետագա գնումները Պեկինի համար դարձնում է ոչ շահավետ։

«Ինտեր ՌԱՕ» ընկերությունը Ռուսաստանի Հեռավոր Արևելքից էլեկտրաէներգիայի ավելցուկն էր արտահանում Չինաստան: Պայմանագիրը կնքվել է Չինաստանի պետական ​​էլեկտրացանցային կորպորացիայի հետ 2012 թվականին և գործում է մինչև 2037 թվականը: Ամբողջ ժամանակահատվածում Չինաստան պետք է մատակարարվեր մոտ 100 միլիարդ կիլովատտ-ժամ կամ տարեկան մոտ չորս միլիարդ կիլովատտ-ժամ:

«Կողմերը ներկայում ակտիվորեն ուսումնասիրում են էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորությունները: Ռուսական կողմի նախաձեռնությամբ արտահանման պայմանագիրը խզելու ծրագրեր չկան: Չինական կողմը, որի հետ մենք մշտական ​​կապի մեջ ենք, նույնպես հետաքրքրություն չի հայտնել պայմանագիրը խզելու հարցում»,- հայտարարել է ընկերությունը։

Նշվում է, որ Հեռավոր Արևելքի էլեկտրաէներգետիկ համակարգում էլեկտրաէներգիայի սպառումն աճում է արագացված տեմպերով, և կա արտադրության պակաս, ինչը հանգեցրել է արտահանման հզորությունների կրճատման և Չինաստան մատակարարումների սահմանափակման:

«Կոմերսանտ»-ի տվյալներով՝ 2012-ից 2020 թվականներին Չինաստան արտահանումը տարեկան միջինում կազմել է երեք միլիարդ կիլովատտ-ժամ։ 2021 թվականին մատակարարումներն աճել են 30%-ով, այն բանից հետո, երբ Չինաստանը խնդրել է ավելացնել արտահանումը՝ իր հյուսիսարևելյան շրջաններում էներգիայի պակասը լրացնելու համար։ Մատակարարումները գագաթնակետին են հասել 2022 թվականին՝ 4,7 միլիարդ կիլովատտ-ժամ։

Պայմանագիրը սկզբնապես նախատեսված էր էլեկտրաէներգիայի ավելցուկը սպառելու համար, սակայն Հեռավոր Արևելքի էլեկտրացանցում հզորությունների պակասի պատճառով արտահանումը նվազել է 2023 թվականի օգոստոսից՝ 2025 թվականին հասնելով նվազագույնին։

Լրատվամիջոցի կողմից հարցված վերլուծաբանների կարծիքով՝ Ռուսաստանից Չինաստան էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալները մնացել են բավականին փոքր՝ համեմատած Չինաստանի ներքին արտադրության հետ, ուստի «հավասարակշռության տեսանկյունից չինական էներգետիկ համակարգը կարող է փոխարինել այդ ծավալները»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի