Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանը կասեցրել է 800 մահապատիժ, նաև զգուշացրել՝ բոլոր տարբերակները բաց են մնում

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Սպիտակ տունը հայտարարում է, որ Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների «բոլոր տարբերակները մնում են սեղանին»՝ վերահաստատելով, որ Թեհրանը կբախվի «լուրջ հետևանքների», եթե հակակառավարական ցուցարարների սպանությունները շարունակվեն, գրում է Al Jazeera-ն։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա թիմը տեղեկացրել են Իրանին՝ «եթե սպանությունները շարունակվեն, կլինեն լուրջ հետևանքներ»։

«Նախագահն այսօր տեղեկացվել է, որ 800 մահապատիժները, որոնք նախատեսված էին երեկ և պետք է տեղի ունենային, կասեցվել են»,- լրագրողներին ասել է Լիվիթը՝ առանց իր պնդումը հաստատող որևէ ապացույց ներկայացնելու։

«Նախագահն ու նրա թիմը ուշադիր հետևում են իրավիճակին, նախագահը քննարկում է բոլոր հնարավոր տարբերակները»,- հավելել է նա։

Լիվիթի մեկնաբանությունները հնչել են ընդամենը մի քանի ժամ անց այն բանից, երբ Թրամփը, կարծես, մեղմացրել է տոնայնությունը Իրանի դեմ մի քանի օր շարունակ հնչող սպառնալիքներից հետո, երբ հայտարարել էր, թե իր վարչակազմը ռազմական գործողություններ կձեռնարկի Թեհրանի դեմ, եթե ավելի շատ սպանություններ իրականացվեն։

Թրամփը մեղմացրել է հռետորաբանությունը՝ ասելով, որ ստացել է երաշխիքներ, որ ցուցարարների սպանությունները դադարել են։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նույնպես հերքել է, որ Թեհրանը ծրագրում է մահապատժի ենթարկել ցուցարարներին։

«Կախաղան հանելու մասին խոսք անգամ չի կարող լինել»,- ասել էր նա Fox News հեռուստաալիքին։

Միաժամանակ, Աբբաս Արաղչին շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է պատերազմի, եթե ԱՄՆ-ը ցանկանա «փորձարկել» այն։

Դժվար է տեղեկատվություն ստանալ Իրանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, քանի որ ինտերնետը մի քանի օր է՝ անջատված է։ Սակայն մայրաքաղաք Թեհրանի բնակիչը լրատվամիջոցներից մեկին ասել է, որ անվտանգությունը խիստ ուժեղացվել է շարունակվող անորոշության պայմաններում։ Ըստ նրա՝ մայրաքաղաքի փողոցներում և այլուր մեծաթիվ զինվորականներ կան։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարը նույնպես հայտնել է, որ երկրի զինված ուժերը մնում են բարձր պատրաստվածության վիճակում։ ԻՀՊԿ ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Քարամին ասել է, որ բանակը «պատրաստ է հնարավոր ամենաբարձր մակարդակով», հաղորդել է Իրանի պետական ​​Press TV-ն։

Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն զգուշացրել է, որ կառավարությունը կօգտագործի իր բոլոր հնարավորությունները՝ «ճնշելու վայրենի զինված ահաբեկիչներին», որոնց, ըստ նրա, կանգնած են անկարգությունների հետևում։ Իրանական պետական ​​հեռուստատեսությամբ հեռարձակված մեկնաբանություններում Նասիրզադեն կրկնել է կառավարության նախկին պնդումները, որ ցույցերը կազմակերպվել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։ Նա հավելել, թե «անկարգությունների կազմակերպիչներն ու իրականացնողները պետք է իմանան, որ մենք հետևում ենք դրանց»։

Միևնույն ժամանակ, չնայած Թրամփի հայտարարությունների մեղմացմանը, Վաշինգտոնը հինգշաբթի առավոտյան նոր պատժամիջոցներ է կիրառել Իրանի դեմ՝ բողոքի ցույցերը ճնշելու համար։ Միջոցառումներն ուղղված են  Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի և մի քանի այլ պաշտոնյաների դեմ, որոնց Վաշինգտոնը մեղադրում է Իրանի կառավարության կողմից ցույցերին «դաժան» արձագանքի «ճարտարապետներ» լինելու մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի