OpenAI-ը հերքել է դեռահասի ինքնասպանության համար մեղավորության մասին մեղադրանքները, այն բանից հետո, երբ օգոստոսին մի ընտանիք դատի է տվել ընկերությանը՝ պնդելով, որ 16-ամյա դեռահասը ChatGPT-ն օգտագործել է որպես «ինքնասպանության ուսուցիչ», գրում է Euronews-ը։ OpenAI-ը՝ արհեստական բանականությամբ (AI) աշխատող չաթբոտի մշակողը, իր առաջին պաշտոնական պատասխանն է ներկայացրել Սան Ֆրանցիսկոյի Գերագույն դատարանում։ Ընկերության գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի …

