Ավելի հավանական է՝ Արթուր Ալեքսանյանին փոխարինեմ որևի մրցումում, քան ԲԴԽ-ն վերականգնի ինձ պաշտոնում. Դավիթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավելի հավանական է՝ Արթուր Ալեքսանյանին փոխարինեմ որևի մրցումում, քան ԲԴԽ-ն վերականգնի ինձ պաշտոնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է դատավոր Դավիթ Հարությունյանը։

Բարձրագույն դատական խորհրդում շարունակվում է Երևանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական գործի քննությունը: Այս գործը ԲԴԽ-ում դռնփակ քննվել է ավելի քան երկու տարի առաջ՝ 2023-ի ամռանը։ ԲԴԽ-ն նիստի ընթացքում Հարությունյանին հեռացրել է դահլիճից և առանց դատավորին լսելու, փաստաբանների բացակայության պայմաններում, որոշել դադարեցնել նրա լիազորությունները։

Այս որոշումից հետո Սահմանադրական դատարանը, քննելով դատավորի դիմումը, արձանագրել է, որ հրապարակայնության սկզբունքին, դատական սանկցիա կիրառելուն վերաբերող նորմերը ԲԴԽ-ն Հարությունյանի նկատմամբ այլ մեկնաբանությամբ է կիրառել, գործը ենթակա է վերանայման։ Ըստ էության՝ այսպիսով խախտվել է հրապարակայնության սկզբունքն ու դատավորի լսված լինելու իրավունքը։ Դատավորը ՍԴ որոշումից հետո դիմել է ԲԴԽ-ին իր գործը վերանայելու հարցով, սակայն ԲԴԽ-ն որոշել է չվերանայել գործը։ Դատավորը կրկին դիմել է Սահմանադրական դատարան։ ՍԴ-ն երկրորդ անգամ է արձանագրել իրավունքների խախտման փաստը։ Հարությունյանը կրկին դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ պահանջելով վերանայել և վերացնել իր լիազորությունները կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու ԲԴԽ-ի 2023 թվականի որոշումը, նաև այն չվերանայելու վերաբերյալ 2024 թվականի որոշումը և իրեն վերականգնել դատավորի պաշտոնում։ ԲԴԽ-ն որոշել է վերացնել իր երկու որոշումները և կրկին քննել գործը։

Այսպիսով՝ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննվում է այն կետից, երբ վերջինս դեռևս դատավոր էր։