ՌԴ-ն վախեցնում է ՀՀ-ին՝ հնարավոր ռազմական գործողությամբ․ շանտաժ է անում, իբր Արևմուտքի հետ գործակցությունը իր դեմ է․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
Բոլորը

Ռուսական RBK լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն՝ ՌԴ նախագահի աշխատակազմը Սերգեյ Կիրիենկոյի գլխավորությամբ ծրագրում է 165 միլիոն դոլար հատկացնել «փափուկ ուժի» կիրառմանը, այդ թվում՝ Հայաստանում։ Ըստ հրապարակման՝ նպատակն է նաև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների վրա ազդեցություն ունենալը՝ մոբիլիզացնելով ընդդիմությանը։ Քաղաքագետ Էդգար Վարդանյանը, Factor TV-ի հետ զրույցում մեկնաբանելով այս լուրը՝ նշում է, որ գործ ունենք ոչ թե դասական «փափուկ ուժի», այլ հիբրիդային պատերազմի գործիքակազմի հետ։

Ըստ Վարդանյանի՝ Ռուսաստանի գործողությունները չեն տեղավորվում «փափուկ ուժի» ամերիկյան կոնցեպտի մեջ, որը ենթադրում է մշակութային և արժեքային գրավչություն։

«Դեզինֆորմացիոն նոր արշավ․․․ Դեզինֆորմացիոն արշավները, ըստ էության, հիբրիդային սպառնալիքների գործիքակազմի մեջ են մտնում։ Իհարկե, բացի դեզինֆորմացիոն արշավներից, այնտեղ կան նաև կիբերհարձակումներ, ինչպես նաև տնտեսական շանտաժ»,- նշում է քաղաքագետը։

Նա ընդգծում է, որ այդ գործիքակազմի նպատակը հասարակության մեջ վախեր սերմանելն է․ «Այ, եթե դուք այսպես չանեք, մենք կօգտագործենք այդ տնտեսական գործիքները ձեր դեմ, և ձեր տնտեսությունը դրանից կտուժի»։
Վարդանյանի խոսքով՝ ռուսական քարոզչությունը փորձելու է Հայաստանի հանրությանը համոզել, որ Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումը հղի է կործանարար հետևանքներով։

«Այստեղ առաջ է քաշվելու այն գաղափարը, որ եթե դուք, օրինակի համար, Արևմուտքի հետ խորացնում եք ձեր հարաբերությունները, դա Ռուսաստանի դեմ է, և արդյունքում, եթե վերընտրվում են այսօրվա իշխանությունները, դուք կստանաք պատերազմ․․․ ուղղակի, այսպես ասած, Ռուսաստանի կողմից սպառնալիքի գործադրում կա»,- պարզաբանում է փորձագետը։

Բացի այդ, ըստ նրա, օգտագործվելու են ավանդական թեմաները՝ Թուրքիայի գործոնով վախեցնելը և «ազգային ավանդույթների» պահպանման օրակարգը․ «Առաջ է մղվելու նաև, բնականաբար, այն գաղափարը, որ ազգային, այսպես ասած, ավանդույթներն են վերանում Հայաստանում, որովհետև Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից և հաստատել իր կարգերը»։
Էդգար Վարդանյանը թերահավատորեն է վերաբերվում ռուսական այս ծրագրի հաջողությանը՝ հաշվի առնելով վերջին տարիների իրադարձությունները, մասնավորապես՝ Ռուսաստանի անգործությունը Հայաստանի սահմանների և Արցախի նկատմամբ ադրբեջանական հարձակումների ժամանակ։

«Կարծում եմ, որ էֆեկտիվ չի կարող լինել այդ արշավը հենց առաջին հերթին այս հանգամանքների պատճառով։ Ռուսաստանը մխրճված է պատերազմի մեջ և լավ մարզավիճակում չէ»,- նշում է նա։

Ըստ Վարդանյանի՝ Ռուսաստանի նպատակն է ստեղծել այնպիսի իրավիճակ, որտեղ Հայաստանը դիտարկվի որպես վասալ, թեև իրենք դա ներկայացնում են որպես փրկություն։ Անդրադառնալով ներհայաստանյան այն ուժերին, որոնց վրա Ռուսաստանը կարող է հենվել, քաղաքագետը նկատում է, որ նախկին իշխանությունների վարկանիշը շարունակում է անկում ապրել, ինչը ձախողում է Ռուսաստանի համար։ Ըստ նրա՝ Մոսկվան փորձում է գոնե պահպանել պրոռուսական ընդդիմության առկայությունը, որպեսզի Հայաստանի քաղաքական դաշտն ամբողջությամբ դուրս չգա իր վերահսկողությունից։

«Գոնե ասենք՝ կունենանք ընդդիմություն պրոռուսական, գոնե։ Էլի բան է։ Այսինքն՝ այնպես չլինի, որ հանկարծ ստացվի այնպես, որ համ էլ ընդդիմությունն է արդեն ռուսական վերահսկողությունից դուրս գալիս Հայաստանում։ Այ սա արդեն նրանց համար կլինի տոտալ ֆիասկո»,- եզրափակում է Էդգար Վարդանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան