Երևանի «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանի ծառայություններով հետաքրքրված է հունգարական «Դյորը»։ NB1.hu-ի համաձայն՝ Հունգարիայի ընթացիկ առաջնության առաջատարը լրջորեն է տրամադրված 29-ամյա դարպասապահի տրանսֆերն իրականացնելու հարցում։ Այս մրցաշրջանում Հենրի Ավագյանը խաղացել է «Դյորի» դեմ։ «Փյունիկն» ու հունգարական ակումբը մրցել են Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում։ Հենրի Ավագյանն այս տարվա ամռանն է միացել «Փյունիկին», որի կազմում Հայաստանի …

